Փաշինյանի՝ Գերմանիա այցի ընթացքում հայ համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ. Սամվել Լուլուկյան

9 Դեկտեմբերի, 2025

Փաշինյանի՝ Գերմանիա այցի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները նախատեսում են բողոքի ակցիա իրականացնել։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանն ասաց, որ Բեռլինում համայնքի հետ հանդիպում նախատեսված չէ, փոխարենը իրենք են նախաձեռնել ակցիայի իրականացումը։

«Այսօր ժամը 16:00 նախատեսված է հանդիպում Գերմանիայի կանցլերի հետ, որին ընդառաջ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի և մի շարք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա կիրականացնեն։

Մենք պահանջելու ենք դադարեցնել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել Հայաստանում ժողովրդավարության և ազատ խոսքի դեմ ուղղված գործողությունները։

ՀՀ իշխանությունները, սահմանադրությամբ, իրավասու չեն միջամտել եկեղեցու ներքին կյանքին։ Մենք պահանջելու ենք դադարեցնել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ճնշումները, միաժամանակ փորձելու ենք ուշադրություն հրավիրել Հայաստանի ներքին կյանքում առկա խնդիրներին և բռնաճնշումներին։

Մենք նաև նամակ ենք հղել Գերմանիայի կանցլերին, որով հայտնում ենք մեր խորը կասկածները, որ հայկական իշխանությունները բավարար չափով չեն զբաղվում Բաքվում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ, և խնդրելու ենք կանցլերին զբաղվել այս խնդրով»,- ասաց Լուլուկյանը։

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...