Երեկ «Յոթ Վերքում» տեղի ունեցած «պատարագը» կանոնական շեղում էր․ Տեր Փավստոս քահանա Սարգսյան

8 Դեկտեմբերի, 2025

Շիրակի թեմի արժանապատիվ Տեր Փավստոս քահանա Սարգսյանն իր խոսքն է հնչեցրել՝ Հայրապետական մաղթանքի ավարտին։ Մասնավորապես, նա պարզաբանել է,թե ի՞նչ է տեղի ունեցել երեկ՝ Շիրակի Յոթ Վերք եկեղեցում և արդյո՞ք երեկվա կատարված դեպքերից հետո  եկեղեցին սրբագործվելու կարիք ուներ։

«Այսօր որոշեցինք կատարել հայրապետական մաղթանք։ Այն, ինչ  կատարեցինք այսօր, կոչվում է հայրապետական մաղթանք։ Երեկվա կատարվածը մեր՝ բոլորի, կամքին հակառակ էր, և ոչ միայն մեր կամքին, այլև գործող կանոնին հակառակ։ Հակառակության ոգով գործում են նրանք, ովքեր գործում են սատանայի թելադրանքով։ Հիմա այդ ոգով կատարվեց, ըստ մեր մեկնաբանության և ընկալումների, այդ ոգով կատարվեց երեկ սուրբ եկեղեցում «պատարագ» անվանմամբ արարողություն,- ասաց նա:

 

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...