Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է

8 Դեկտեմբերի, 2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետն ու համապատասխան ստորաբաժանման ղեկավարը  նախնական համաձայնությամբ, խմբի կազմում կաշառք են պահանջել և ստացել: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք, նախապես տեղյակ լինելով նույն վարչական շրջանում գտնվող ավտոտնակների զբաղեցրած հողամասերի վարձակալության պայմանագրերի ժամկետները լրացած լինելու մասին, վարձավճարների իրական չափերը նվազեցնելու և պայմանագրերի երկարաձգման գործընթացն անխոչընդոտ իրականացնելու, ինչպես նաև ավտոտնակների սեփականատիրոջ անունից պատկան մարմիններ դիմումներ մուտքագրելու համար նրանից  պահանջել և ստացել են կաշառք:

Կաշառք ստանալու համար գլխավոր մասնագետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական օրենսգրքի նույն հոդվածով  մեղադրանք է ներկայացվել նաև ստորաբաժանման պետին, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը: Մեղադրանք է ներկայացվել նաև պաշտոնատար անձանց կաշառք տված ավտոտնակների սեփականատիրոջը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Նմանատիպ նյութեր

Բա ո՞նց ա, որ Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ է, իսկ իրենց լոլիկն ավելի էժան․ Փաշինյան

  «Ես շատ կոնկրետ ասել եմ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ, այո, նորություն է ձեզ համար, չեմ ասել, ասել եմ՝ Ռուսաստանի որոշակի շրջանակներ: Նոր էլ հղում արեցի, բա 2023 թվականին ո՞վ էր, ովքե՞ր էին Facebook-ում գրառում անում՝ Հայաստանի...

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Սևանա լճում սիգի որսի չափաքանակը կավելանա ևս 720 տոննայով

Գիտական տվյալների հիման վրա սահմանվել է, որ Սևանա լճից ձկան որսի առավելագույն թույլատրելի չափաքանակն ավելացվել է ևս 720 տոննայով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։ Որոշման արդյունքում լճում ամբողջ ձկնորսական շրջանի համար սիգի...

Պատմության մեջ առաջին անգամ է․ Փաշինյանը գտավ ԵԱՏՄ-ից հեռացվելու դրական կողմը

  «Իրավաբանական վերլուծությունը ակնհայտ է, և այդ զեկույցում էլ կա, որ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին դուրս հանելու կազմակերպությունից: Իմիջիայլոց, նման հնարավորություն կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում:...

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Սարդարապատի երեք բնակչի մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սարդարապատ գյուղի երեք բնակիչ ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգվեց, հիմնավորվեց և Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական...

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...