Վերջին 10 տարում ամեն կիրակի եմ պատարագի մասնակցում Սուրբ Սարգիսում, միշտ աստիճանների վրա նստած. Նարեկ Կարապետյան

7 Դեկտեմբերի, 2025

https://www.youtube.com/watch?v=xBMYkt_jA7I

Հայաստանում համերաշխության մթնոլորտը վաղ, թե ուշ վերականգնվելու է՝ վստահ է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Այդ մասին նա լրագրողների հետ զրույցում ասաց այսօր՝ դեպտեմբերի 7-ին, Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ մասնակցում էր կիրակնօրյա պատարագին։

«Մեկ մարդ չի կարող մեզ երկարաժամկետ պառակտել։ Կարճաժամկետ կարող է ինչ-որ բան անել, բայց երկարաժամկետ՝ ոչ»,– ընդգծեց նա։

Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի էր մասնակցում նաեւ նախորդ կիրակի, երբ ներկա էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պատարագին հետեւում էր եկեղեցու՝ հետնաբեմ բարձրացող աստիճանների վրա նստած։ Պատարագից հետո ՔՊ–ականները քննադատել էին նրա ներկայությունը՝ այն չստացված ակցիա որակելով։ Լրագրողների հետ զրույցում Նարեկ Կարապետյանն անդրադարձել է նաեւ այդ քննադատություններին։

«Ես վերջին 10 տարում ամեն կիրակի եմ պատարագի մասնակցում Սուրբ Սարգիսում, միշտ աստիճանների վրա եմ նստում։ Իրենք պարզապես ինչ-որ բան պետք է ասեին, դա են ասել»,– նշեց նա։

Նարեկ Կարապետյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այս կիրակի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագը ընթացավ համերաշխ մթնոլորտում, աղոթքի ժամանակ քահանան չզեղչեց Վեհափառի անունը, ինչպես նախորդ կիրակի՝ Փաշինյանի մասնակցությամբ պատարագին։

«Դուք տեսաք մարդկանց էմոցիաները, շատ ոգեւորող է, որ կրկին համերաշխություն իջավ ժողովրդի վրա, մարդիկ համերաշխ, միասին  պատարագի մասնակցեցին առանց որեւէ հակադրությունների, առանց պառակտման, ինչպես միշտ մարդիկ հոգևոր սնունդ ստացան»,– ասաց նա։

Անդրադառնալով Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ այսօրվա պատարագին, որի ժամանակ մթնոլորտը կրկին լարված է եղել, քաղաքացիներից մեկին դուրս են բերել եկեղեցուց՝ Վեհափառի անունը հնչեցնելու համար, Կարապետյանը նշեց. «Որտեղ իրենք գնում են, պառակտում է ու հակառակություն։ Եկեղեցի է գալիս՝  հակառակություն, լարվածություն, բանակի հետ կապված հակառակություն, լարվածություն, դատական համակարգում նույնը։ Այսօր այստեղ տեսանք, որ մարդիկ, որոնք տարբեր հայացքներ ունեն, եկան, իրենց հոգևոր սնունդը ստացան եւ գնում են իրենց գործերով, ինչո՞ւ է պետք ամեն տեղ հակադրություններ ստեղծել, ես չեմ հասկանում»։

Նշենք, որ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր պատարագը մատուցում էր Տեր Շահե քահանա Հայրապետյանը։

Թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որը կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներից մեկն է, Գյումրիում Յոթ Վերք եկեղեցում ներկա էր Փաշինյանի մասնակցությամբ պատարագին, որի ընթացքում կրկին զեղչվել է Վեհափառի անունը։   

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը

  Հակակոռուպցիոն դատարանը, Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Մանրամասները՝ ուղիղ...

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհեր կան

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, զոհեր կան

Հորդանանի հարավում գտնվող եկեղեցում կրակոցներ են հնչել. զոհերի թիվը հասնում է յոթի։ Մոտ տասը մարդ վիրավորվել է, հայտնում է պետական Al Mamlaka հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ երկու անհայտ զենքով կազմավորված մարդիկ կրակ են բացել Էլ-Կարաք մարզում ընթացող...

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ դա կլինի ամենախոշոր գործողությունը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր, երբ Իսրայելը վերահսկողություն...

Հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով․ Նարեկ Կարապետյան

  «Մեզ համար նորություն չէ։ Հիշո՞ւմ եք, որ համապետական ընտրություններից առաջ օրը 150 մեր թիմակցի էին ձերբակալում։ Եվ մեզ համար լրիվ պարզ է իրենց գործելաոճը․ հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով՝...

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։ Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, որոշումն ընդունվել է անչափահասների առողջության և անվտանգության վրա սոցիալական ցանցերի ազդեցության...