Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան

6 Դեկտեմբերի, 2025

Հայաստանում կա մի շերտ, որոնց թվում է՝ ես մարդ եմ, որը մարդկանց երբեք չի ներում: Այս մասին աջակիցների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երբ դու սկսում ես վրեժխնդրությամբ ապրել, սա նշանակում է, որ դու առաջ չես նայում։ Վրեժխնդրությունը միշտ կապված է հետ նայելու հետ։ Վրեժխնդրությունը ապագայի հետ չի բռնում։ Ուրեմն դու անընդհատ պետք է հետ նայես։ Եթե հետ ես նայում, դու առաջ չես տեսնում։ Ու հարցը ներել-չներելու մեջ չի, հարցը նա է, որ դու չպետք է քո էներգիան ուղղես միայն դրան: Կոմս Մոնտե-Քիստոն լավ ֆիլմ է, իսկապես նայվում է այդ ֆիլմը, բայց եթե դու ֆիքսված ես դրա վրա, դու պրոբլեմ ունես: Համենայն դեպս դու այդ դեպքում պետք է որևէ հանրային գործով չզբաղվես, ապագայի մասին չմտածես և կենտրոնանաս անցյալում քեզ վատություն արած կամ քեզ դավաճանած մարդկանց հետ հաշիվներ մաքրելու վրա: Սա լավ բան չի, հատկապես երկրի առաջին դեմքի համար:

Մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին, որի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է:

Ես նման դեպքերում ի՞նչ եմ անում: Ուղղակի իմ ֆայլերից այդ մարդուն ջնջում եմ: Ներել-չներելու հարց չի: Ուղղակի քո ֆայլերից հանում ես, ասում ես եղավ, եղել է այս մարդը ու թող ապրի իր կյանքով, գործ չունեմ այդ մարդու հետ, մենք տարբեր ճանապարհներով ենք գնում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՍԴ-ն  2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

ՍԴ-ն 2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

  Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը (ՍԴ դատավորներ Էդգար Շաթիրյանը և Վլադիմիր Վարդանյանը) չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով ևս...

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

Վարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալ

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանին չհաջողվեց նախագահ ընտրել։ Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էր  «Փաստինֆո», ՍԴ նախագահի պաշտոնի համար պայքարում էին Վլադիմիր Վարդանյանը և Էդգար Շաթիրյանը։ Նշենք՝ արդեն շուրջ չորս ժամ է, ինչ ՍԴ-ում շարունակվում է նախագահի ընտրությունը։ ՍԴ...

Ի՞նչ տեսանյութ էր ցուցադրում Բագրատ Միկոյանն այսօրվա ասուլիսում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը այսօրվա՝ հոկտեմբերի 14-ի ասուլիսում ձայնագրություն միացրեց Ռոբերտ Քոչարյանի՝ ԵԽԽՎ-ում 2004թ․ հունիսի 23-ի ելույթից, որտեղ նախագահ Քոչարյանը պատասխանում...

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների առաջնության 70 կգ քաշային...