Քահանաները չեն լքելու Սուրբ Յոթ վերք եկեղեցին. «Հրապարակ»

6 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ «Կիրակի օրը՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում կմասնակցեմ սուրբ եւ անմահ պատարագի»,- երեկ ազդարարեց Փաշինյանը։ Մեկ օր առաջ էլ ասել էր, որ պատարագների գնում է մի պայմանով, որ այնտեղ Վեհափառի անունը չհնչի, իսկ այդ հարցը լուծելուն լծվել է ԱԱԾ-ն։ Շիրակի թեմում 24 քահանա է ծառայություն մատուցում: Տեղեկացանք, որ նրանցից ոչ մեկը չի համաձայնել պղծել եկեղեցական արարողակարգը, ուստի հնարավոր է, որ Փաշինյանն իր պատարագիչին հետը տանի Գյումրի։ Յոթ վերք եկեղեցու հոգեւոր հովիվ Հուսիկ քահանա Գրիգորյանը երեկ մեզ ասաց, որ դեռ պետք է քննարկեն՝ Շիրակի թեմում որեւէ հոգեւորական չի՞ համաձայնել զեղչել Վեհափառ տիրոջ եւ թեմի առաջնորդի անունը։

Ինչ վերաբերում է իրենց թույլ չտալուն եւ դրսից բերված հոգեւորական բերելուն, ասաց. «Տարբեր ժամանակներում եղել են եպիսկոպոսներ, քահանաներ, որոնք ցանկություն են ունեցել ոչ իրենց թեմի տարածքում գտնվող եկեղեցում պատարագ մատուցել, բայց այդ դեպքում առաջնորդից թույլտվություն պետք է ստանան»։ Այսինքն, Միքայել սրբազանը պետք է թույլ տա։ Քահանան ասաց․ «Որքանով ինձ է հայտնի, նման թույլտվություն չկա։ Եթե ինձ բռնի հանեն եկեղեցուց, նշանակում է՝ բռնազավթելու նպատակ կա։ Դա քրեական հոդված է եւ պատասխանատվություն է ենթադրում»։ Հոգեւորականները չեն պատրաստվում ինքնակամ լքել եկեղեցին, իսկ հավատավոր հոտն «իր գնահատականը պիտի տա այս գործընթացին»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ ՝ 06 12․ 25 թ

Նմանատիպ նյութեր

Երկիրը հանձնել են Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողությանը․ Իշխան Սաղաթելյան 

«Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երրորդ Հանրապետությունը կազմաքանդելու և Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռաբար հայտարարել է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին...

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Mitsubishi»-ն․ կա 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Հակոբ Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 49-ամյա Արմեն Հ․-ի վարած...

Ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ պրոբլեմ ունի, որովհետև Ռոբերտ Քոչարյանը հաղթել է Ալիևին․ Մեսրոպ Մանուկյան 

«Այս ամենը հետևանք էր երեկվա Լևոն Քոչարյանի սուր հարցադրման՝ այն պարագայում, որ երկրի վարչապետը եկել էր, փողոցային բառապաշարով խոսում էր, ոչ հարիր երկրի ղեկավարին։ Եվ այս պարագայում, շատ ուղիղ ասած, ասում էր՝ «դուք ժառանգություն եք...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի հոգևորականներին

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները,...

Առաջիկա զիջումներից առաջ հիմնական դերակատարներին չեզոքացնելու փորձ է արվում․ Աննա Գրիգորյան 

  «Մեծ հաշվով Նիկոլ Փաշինյանը հրահանգներն իջեցրել է, և ժողովրդավարության բաստիոնի փաստացի պետն արդեն ուղղակի, սենց ինչպես ասում են, ձեռքի աշխատանքով է իրականացնում արդարադատությունը։ Հրամանը հնչեցնում է, դատավորները այդ բոլոր...