Ավանտյուրա՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր» անվանումով. Միրհրդատ Մադաթյան

5 Դեկտեմբերի, 2025

«Ուզում եմ խոսել «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր» ավանտյուրայի մասին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Միրհրդատ Մադաթյանը։
Պրն Փաշինյան, Դուք հերթական անգամ ՍՏՈւՄ ԵՔ, և քանի որ սա արդեն առաջին սուտը չի, որ լսում ենք Ձեր բերանից, ապա Ձեզ կարելի է անվանել ՍՏԱԽՈՍ։ Ես համոզված եմ որ ակնհայտորեն, Ձեր կառավարման 8 տարիների ընթացքում և ոչ մի կոնստրուկտիվ հարցի չեք պատասխանել, ժողովրդական լեզվով ասելով՝ «ֆռռացնելով» ու «տակից դուրս գալով» Ձեր գլխային ձայնի «մուննաթով» սակայն ամեն դեպքում կփորձեմ ուղղել հարցերս, ակնկալելով, որ Ձեր համակիրներից գոնե նրանք, ով մեսրոպյան տառերը գիտեն՝ կկարդան սա ու գոնե մի րոպեով կգան ադեկվատության դաշտ։ Եվ այսպես ես այսօրվա հարցերս ուղղել եմ Կառավարության Կայքում Ձեր կողմից հրապարակած նյութի նկատմամբ ունեցած իմ թյուրիմածության առիթով, որպեսզի ցույց տամ, թե մի պարագայում քանի սուտ եք ասել՝
Հարց առաջին կամ առաջին սուտ՝ ինչու՞ է կառավարության կայքում դրված փաստաթղթի անվանումը միտումնավոր ԽԵՂՎԵԼ, անվանվելով՝ «Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակ»։
Իրական փաստաթղթի անվանումը՝ «Համաձայնություն Ադրբեջանի հանրապետության և Հայաստանի հանրապետության միջև, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման մասին» է, իսկ ժողովրդի, նույնիսկ Ձեր համակիրների մեջ այն հայտնի է «Քի Վեսթ» անվանումով։ Արդյո՞ք Դուք այդ Ձեր ստով չեք ուզեցել կանխակալ տրամադրություն ստեղծել մի բանի մասին, որը ոչ թե իրականությանը չի համապատասխանում, այլ իրականության հետ ոչ մի աղերս չունի։
Հարց երկրորդ կամ երկրորդ սուտ՝ Լևոն Տեր Պետրոսյանը իշխանության չի եղել 1998 թվականից և ըստ ձեր ներկայացրած «փաստաթղթի» նա գաղտնազերծել է մի փաստաթուղթ, որը սկսել է կազմվել իրենից հետո։ Ըստ Տեր Պետրոսյանի նա հեռացված է եղել պետական գործերից։ Այս պայմաններում ինչպե՞ս է Տեր Պետրոսյանի ձեռքը ընկել «Քի Վեսթի» պայմանագիրը, որն էլ ըստ Ձեզ, նա փոխանցել է… Արդյո՞ք 2008 թվականի, փետրվարի 9-ին, երբ Լևոն Տեր Պետրոսյանի հետ միասին Դուք փորձում էիք բռնի հեղաշրջում իրականացնել և կործանել Հայաստանի Հանրապետությունը, ՆՊԱՏԱԿԱԴՐՎԱԾ, Դուք արդեն սուտ ու կեղծ ինֆորմացիա չեք տպագրել Ձեր սեփական «Հայկական Ժամանակ» թերթում, որպեսզի Ձեր ստահոդ տեղեկություններով հանրությանը ապակողմնորոշեք…
Հարց երրորդ կամ երրորդ սուտ՝ այդ երբվանի՞ց «Հայկական Ժամանակ» թերթում հրապարակված «բամբասանքը» ընդունեց ՓԱՍՏԱԹՂԹԻ կարգավիճակ։ Արդյո՞ք Դուք սա էլ չեք ստում, որ ժողովրդի մոտ բարձրացնեք Լևոն Տեր Պետրոսյանի հետ միասին Ձեր իսկ հորինած ստի հավաստիության ցուցանիշը և խաբեք դյուրահավատ զանգվածներին, որ օգնեն՝ պահպանեք Ձեր հետույքին սոսնձած աթոռն ու մոտ մնաք Ձեր իսկ սահմանած «լափամանին»։
Հարցերս կարող են շարունակվել և ես կարող եմ շարունակաբար թվել միայն այս պարագայում Ձեր ստերի քանակը, սակայն ուզում եմ ավարտել այսօրվա միտքս մի հորդորով՝ բառակույտ արտահայտելը դեռ իմաստային նախադասությունների չի բերում։ Շատ տառեր իրար հետևից վարժ ու վստահ ասելը չի խոսում ասված խոսքի հավաստիության մասին և այս երկրում բացառապես դատարկագլուխներ չեն ապրում…

Նմանատիպ նյութեր

Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները

Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները

Միացյալ Նահանգները կոչնչացնի Իրանի տարածքում գտնվող բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Թեհրանը հրաժարվի նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Օրմուզի նեղուցի...

Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ»

Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր ամենամտերիմ մարդկանց «ժերտվա տալ»։ Առաջինն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր, որ կրնկակոխ հետեւում էր Փաշինյանին ողջ քարոզարշավի շրջանում՝ նրա հետ ձեթով պեռաշկի ու ճամփեզրից առած կուկուռուզ էր ուտում, նրա հրահանգով...

Իշխանությունը մարզպետացու է փնտրում․ «Հրապարակ»

Իշխանությունը մարզպետացու է փնտրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունը Կոտայքի մարզում մարզպետացու է փնտրում ու չի գտնում: Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, որն այս օրերին արձակուրդն է վայելում արտերկրում, մի քանի այլ մարզպետների հետ, ցանկանում է ԱԺ գնալ՝ պատգամավորի «խախանդ»...

Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. «Ժողովուրդ»

Սահմանադրական դատարանի որոշման փաստաթղթում հազարավոր անհամապատասխանություններ կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ին կայացված պաշտոնական որոշման մեջ հրապարակված ընտրական ամփոփ տվյալների թվաբանական համադրությամբ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ առկա են մի շարք էական թվային...

Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է. «Հրապարակ»

Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեւան-Ճամբարակ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է։ Այդ տեղանքում ավտոմեքենաները շատ դանդաղ են շարժվում, վարորդները վախենում են, որ կվնասեն իրենց...