Ավանտյուրա՝ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր» անվանումով. Միրհրդատ Մադաթյան

5 Դեկտեմբերի, 2025

«Ուզում եմ խոսել «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր» ավանտյուրայի մասին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Միրհրդատ Մադաթյանը։
Պրն Փաշինյան, Դուք հերթական անգամ ՍՏՈւՄ ԵՔ, և քանի որ սա արդեն առաջին սուտը չի, որ լսում ենք Ձեր բերանից, ապա Ձեզ կարելի է անվանել ՍՏԱԽՈՍ։ Ես համոզված եմ որ ակնհայտորեն, Ձեր կառավարման 8 տարիների ընթացքում և ոչ մի կոնստրուկտիվ հարցի չեք պատասխանել, ժողովրդական լեզվով ասելով՝ «ֆռռացնելով» ու «տակից դուրս գալով» Ձեր գլխային ձայնի «մուննաթով» սակայն ամեն դեպքում կփորձեմ ուղղել հարցերս, ակնկալելով, որ Ձեր համակիրներից գոնե նրանք, ով մեսրոպյան տառերը գիտեն՝ կկարդան սա ու գոնե մի րոպեով կգան ադեկվատության դաշտ։ Եվ այսպես ես այսօրվա հարցերս ուղղել եմ Կառավարության Կայքում Ձեր կողմից հրապարակած նյութի նկատմամբ ունեցած իմ թյուրիմածության առիթով, որպեսզի ցույց տամ, թե մի պարագայում քանի սուտ եք ասել՝
Հարց առաջին կամ առաջին սուտ՝ ինչու՞ է կառավարության կայքում դրված փաստաթղթի անվանումը միտումնավոր ԽԵՂՎԵԼ, անվանվելով՝ «Մեղրիի և Ղարաբաղի փոխանակման տարբերակ»։
Իրական փաստաթղթի անվանումը՝ «Համաձայնություն Ադրբեջանի հանրապետության և Հայաստանի հանրապետության միջև, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման մասին» է, իսկ ժողովրդի, նույնիսկ Ձեր համակիրների մեջ այն հայտնի է «Քի Վեսթ» անվանումով։ Արդյո՞ք Դուք այդ Ձեր ստով չեք ուզեցել կանխակալ տրամադրություն ստեղծել մի բանի մասին, որը ոչ թե իրականությանը չի համապատասխանում, այլ իրականության հետ ոչ մի աղերս չունի։
Հարց երկրորդ կամ երկրորդ սուտ՝ Լևոն Տեր Պետրոսյանը իշխանության չի եղել 1998 թվականից և ըստ ձեր ներկայացրած «փաստաթղթի» նա գաղտնազերծել է մի փաստաթուղթ, որը սկսել է կազմվել իրենից հետո։ Ըստ Տեր Պետրոսյանի նա հեռացված է եղել պետական գործերից։ Այս պայմաններում ինչպե՞ս է Տեր Պետրոսյանի ձեռքը ընկել «Քի Վեսթի» պայմանագիրը, որն էլ ըստ Ձեզ, նա փոխանցել է… Արդյո՞ք 2008 թվականի, փետրվարի 9-ին, երբ Լևոն Տեր Պետրոսյանի հետ միասին Դուք փորձում էիք բռնի հեղաշրջում իրականացնել և կործանել Հայաստանի Հանրապետությունը, ՆՊԱՏԱԿԱԴՐՎԱԾ, Դուք արդեն սուտ ու կեղծ ինֆորմացիա չեք տպագրել Ձեր սեփական «Հայկական Ժամանակ» թերթում, որպեսզի Ձեր ստահոդ տեղեկություններով հանրությանը ապակողմնորոշեք…
Հարց երրորդ կամ երրորդ սուտ՝ այդ երբվանի՞ց «Հայկական Ժամանակ» թերթում հրապարակված «բամբասանքը» ընդունեց ՓԱՍՏԱԹՂԹԻ կարգավիճակ։ Արդյո՞ք Դուք սա էլ չեք ստում, որ ժողովրդի մոտ բարձրացնեք Լևոն Տեր Պետրոսյանի հետ միասին Ձեր իսկ հորինած ստի հավաստիության ցուցանիշը և խաբեք դյուրահավատ զանգվածներին, որ օգնեն՝ պահպանեք Ձեր հետույքին սոսնձած աթոռն ու մոտ մնաք Ձեր իսկ սահմանած «լափամանին»։
Հարցերս կարող են շարունակվել և ես կարող եմ շարունակաբար թվել միայն այս պարագայում Ձեր ստերի քանակը, սակայն ուզում եմ ավարտել այսօրվա միտքս մի հորդորով՝ բառակույտ արտահայտելը դեռ իմաստային նախադասությունների չի բերում։ Շատ տառեր իրար հետևից վարժ ու վստահ ասելը չի խոսում ասված խոսքի հավաստիության մասին և այս երկրում բացառապես դատարկագլուխներ չեն ապրում…

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...