Արցախի վերաբերյալ բանաձև՝ Սոցինտերնի կողմից. Մալթայում բարձրացվել է Ադրբեջանում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցը

4 Դեկտեմբերի, 2025

Սոցիալիստական ինտերնացիոնալն ընդունել է Արցախի վերաբերյալ բանաձև: Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

Նոյեմբերի 28-ից 30-ը  Մալթայում, իշխող Partit Laburista կուսակցության հյուրընկալմամբ, Սոցիալիստ ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) Խորհուրդը գումարել է խորհրդի նիստեր։ Նախքան Խորհրդի նիստը, կազմակերպության մի շարք կոմիտեներ, ինչպես նաև նախագահությունն անցկացրել են ժողովներ։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացնող Մարիո Նալբանդյանը մասնակցել է խորհրդի եւ կազմակերպության ֆինանսական եւ վարչական կոմիտեի նիստերին եւ, որպես Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, Նախագահության նիստին եւ պաշտոնական ընթրիքին։

Համաժողովին մասնակցում էին տարբեր երկրների վարչապետեր եւ բարձրաստիճան  ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան, ինչպես նաեւ Իսպանիայի վարչապետ եւ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահ Պեդրո Սանչեսը։ Քննարկումների առանցքային օրակարգը հառաջացած մարտահրավերների խորապատկերին գլոբալ զարգացումներում կայունություն եւ խաղաղություն խթանելու Սոցիալիստական ինտերնացիոնալի դերակատարման  հարցն էր։

Ելույթ ունենալով խորհրդի նիստում՝ ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. «Երկու շաբաթ առաջ Սոցինտերնի գլխավոր համակարգողից ստացել էի հրավեր՝ հանդես գալու մարդու իրավունքների մասին ելույթով։ Մեզ համար հստակ է՝ այս դարաշրջանը լեցուն է անորոշություններով եւ նոր մարտահրավերներով։ Բազմամշակութայնությունը դարձել է թիրախ, Միավորված Ազգերի Կազմակերպությունը ենթարկվում է շարունակական եւ ծրագրված հարձակումների, եւ Միացյալ Նահանգները որոշել է նվազեցնել իր ֆինանսական մասնակցությունը եւ վճարել ուշացումներով՝ առաջացնելով լուրջ ու տխուր հետեւանքներ, եւ սա իհարկե միակ դեպքը չէ։ Հատկապես ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը դարձել է այս հարձակումների հիմնական թիրախը, եւ սա պատահական չէ։ Երբ միջազգային հանրությունը սպասում էր եւ հայտարարում, որ 21-րդ դարը պետք է լինի առանց ցեղասպանությունների դարաշրջան, 2023 թվականին ցեղասպանությունների կանխարգելման ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր Ալիս Նդերիտուն հայտարարեց՝ ցեղասպանությունների ընթացքը շարունակվում է Մյանմարում, Սուդանում, Էթիոպիայում, Արցախում, Գազայում եւ Իսրայելում։ Մինչ այժմ ոչ մի մեղավոր պատասխանատվություն չի կրել։

Մարդու իրավունքների մասին խոսելիս, պետք է նաեւ հիշատակեմ անթույլատրելի եւ կեղծ «Բաքվի դատավարությունները», որոնք տեղի են ունենում հայ ռազմագերիների եւ պատանդների դեմ՝ առանց միջազգային օրենքների նվազագույն երաշխիքների, առանց միջազգային դիտորդների եւ անկախ մամուլի ներկայության՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, Եվրախորհրդարանի բանաձեւերը եւ բազմաթիվ մասնագետների գնահատականները, ինչը վկայում է, որ ուժը գերազանցում է օրենքին։ Այսօր Բաքվում դատվում են 23 հայեր՝ ներառյալ մեր սիրելի ընկեր ու կուսակցության ղեկավարներից Դավիթ Իշխանյանը։ Համենայն դեպս, կան նաեւ այլ անձինք, որոնց ճակատագիրը մինչ այժմ բացահայտված չէ։

Այսօր նրանց եւ ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների մասին հիշելով՝ դարձնում ենք նրանց պայքարը տեսանելի եւ հիշեցնում աշխարհին՝ նրանց հարցը դեռ կենդանի է եւ սպասում է արդարության»։

Նոյեմբերի 30-ին Սոցիալիստական ինտերնացիոնալը ընդունել է մի քանի բանաձեւեր, որոնցից մեկը՝ «Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ իրավիճակի մասին»։

Բանաձեւում ասվում է.

«Սոցիալիստական ինտերնացիոնալը հաստատում է՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն ապահովելու համար պետք է հաշվի առնվեն մի շարք կարևոր չափորոշիչներ։ Պատերազմական միջոցներով իրավիճակը չի կարող կարգավորվել, եւ գործընթացը պետք է հաջողություն ունենա միայն այն դեպքում, երբ այն ներառում է.

ա) Լեռնային Ղարաբաղից 2020 թվականի պատերազմից հետո եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին բոլոր տեղահանվածների կամավոր, անվտանգ, արժանապատիվ, անխոչընդոտ ու միջազգայնորեն երաշխավորված վերադարձի ապահովումը։

բ) Բաքվում գտնվող 23 մնացած հայ գերիների անմիջական ազատ արձակման խթանումը՝ ներառյալ Դավիթ Իշխանյանի (Սոցիալիստ ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի մասնակից, Մադրիդ, 2022)։ Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցող փակ եւ քաղաքական շարժառիթներով դատական ընթացակարգերի թափանցիկության ապահովումը միջազգային ստանդարտներին համապատասպանեցումը։

գ) Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացման կամ աղավաղման կարգավորումը՝ պահպանելով տարածաշրջանի պատմական ժառանգությունը։

Սոցիալիստական ինտերնացիոնալը շարունակում է մնալ հանձնառու՝ կառուցողական երկխոսություն խթանելու եւ աջակցելու լայնածավալ, ընդգրկուն ու շարունակական խաղաղության, որը հիմնված է արդարության, մարդու իրավունքների եւ բոլոր ժողովուրդների արժանապատվության պահպանման վրա»։

Սոցիալիստական ինտերնացիոնալը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է սոցիալ—դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցություններ։ Այն միավորում է 132 քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ ավելի քան 100 երկրներից՝ բոլոր մայրցամաքներից։ ՀՅ Դաշնակցության համապատասխան կառույցները լիիրավ անդամներ են Սոցիալիստ ինտերնացիոնալ կանանց (SIW) եւ Սոցիալիստ երիտասարդության համաշխարհային միության (IUSY) մեջ։

 

 

Նմանատիպ նյութեր

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...