ԱԱԾ-ից այցելել են եկեղեցի, որտեղ կիրակի պետք է Փաշինյանը պատարագի գնա. Aysor.am

4 Դեկտեմբերի, 2025

Տեղեկությունների համաձայն՝ այս կիրակի Նիկոլ Փաշինյանը պատարագի կմասնակցի Շիրակի մարզում։ Պատարագը մատուցվելու է Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում։ Չնայած ՔՊ-ականները ցանկացել են, որ պատարագը մատուցի Տեր Ռուբենը, սակայն այդ օրը պատարագ մատուցելու հերթը Տեր Վարուժան ավագա քահանա Տերտերյանինն է։

Տեր Վարուժանը երեկ հայտարարել էր՝ բացառվում է, որ կզեղչի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։

Վեհափառի անունը զեղչելու համար ասել են Տեր Ռուբենին, նրան է մոտեցել «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության ակտիվիստ Կարեն Պետրոսյանն ու ասել այդ մասին, Տեր Ռուբենը, սակայն, հրաժարվել է՝ ինչքան էլ որ երկրպագում է Նիկոլ Փաշինյանին։

Երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են եկեղեցի, Տեր Վարուժանն այնտեղ չի եղել, Տեր Ռուբենն է միայն ներկա եղել։

«Ինձ մարդ չի հանդիպել, խոսել են Տեր Ռուբենի հետ, ես եկեղեցում չեմ եղել»,- Aysor.am-ին ասել է Տեր Վարուժանը։

Տեր Հայրը կրկին պնդեց՝  բացառված է, որ զեղչի Վեհափառի անունը։

«Հայրապետը կա, մենք կանք, անկարելի բան է զեղչել Վեհափառի անունը»,- ասաց Տեր Վարուժանը։

Տեր Ռուբենն Aysor.am-ի փոխանցմամբ՝  նշել է, որ ԱԱԾ աշխատակիցները իրեն որևէ բան չեն հրահանգել։

«Իրենց ծառայությունն են անում, եթե վարչապետը մի տեղ է գնում, նախօրոք գնում են, անվտանգություն են ապահովում, ամեն ինչ նորմալ է, դեռ հաստատ չգիտեն էլ՝ գալո՞ւ է, թե՞ չէ, ինքն է որոշողը, ասում է՝  թագավորին չեն հարցնում՝ ուր պետք է գնա, ինչ անի, թագավորն է հրամանը տալիս»,- նշեց Տեր Ռուբենը։

Հետաքրքրվեցինք՝ այսինքն Նիկոլ Փաշինյանին թագավո՞ր է համարու՞մ՝ Տեր Ռուբենն արձագանքեց. «Բա ի՞նչ է, առաջին դեմքն է»։

Իսկ նորմա՞լ է, որ կալանավորել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին՝ Տեր Ռուբենն ասաց, թե Միքայել Սրբազանը սխալներ ու բացթողումներ է ունեցել։

«Հո՞ չեն բռնում հենց այնպես տանում, մյուս Սրբազաններին բա ինչո՞ւ չեն բռնում, տանում։ Էլի ինքը մնում է մեր Սրբազանը, աղոթում ենք իր համար, աղոթել ենք, էլի կաղոթենք, մարդ են էլի, մի քիչ ավել են խոսում, մենք բոլորս էլ սխալվում ենք։ Հասկանալի է՝  Սրբազանը ցավագին է տարել Արցախի կորուստը, դե, երկար տարիներ այնտեղ առաջնորդ է եղել, մի քիչ էմիոցիոնալ է արտահայտվել, բայց հո ինքը թշնամի՞ չէ մեր պետությանը, բայց եթե որոշել են ձերբակալել, դա պետության գործն է, մենք ի՞նչ գործ ունենք խառնվելու»,- ասաց Տեր Ռուբենը։

Չնայած այս ամենին, միևնույն է, Տեր Ռուբենը պնդում է՝ ինչքան էլ հորդորեն իրեն՝ չի զեղչի Վեհափառի ու իր թեմի առաջնորդի անունը։

«Կարո՞ղ է ես վարչապետի ենթական եմ, ես քահանա եմ, Հայրապետը մնում է Հայրապետ, լավն է, վատն է, բողոքում են, ինչ են անում… հա, մենք էլ կուզեինք սուրբ լիներ, բայց հիմա սա է, ի վերջո, գործող Հայրապետ է։ Ես չեմ շարժվում մարդկայինով, ես շարժվում եմ Աստծո խոսքով ու սուրբ եկեղեցու պատգամներով»,- ընդգծեց Տեր Ռուբենը։

Տեր Ռուբենը հաստատեց, որ իր որդին Պետական պահպանության ծառայության աշխատող է եղել։

«Բայց ժամանակին, վաղուց արդեն դուրս է եկել»,- հավելեց Տեր Հայրը։

Նմանատիպ նյութեր

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար. «Ժողովուրդ»

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հանրային առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման համակարգի աշխատանքը լուրջ հարցեր է առաջացնում։ Նախ՝ Կոտայքի մարզի Բյուրեղավանում արձանագրվեցին աղիքային վարակների զանգվածային դեպքեր, ապա Սյունիքի մարզի Ծավ...

Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ. Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ. Վարդան Ոսկանյան

«Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շարունակելով. «Դպրոցում կանացի իսլամական հագուստի՝ հիջաբի, արգելքն այս երկրում հանգեցրել է զանգվածային դժգոհության և ցույցերի այնպիսի ալիքի և դրան հետևած որին...

Ինչքան էլ սիրեմ ուսանողների հետ աշխատանքը, ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի․ քաղաքագետ

Ինչքան էլ սիրեմ ուսանողների հետ աշխատանքը, ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Քանի դեռ Հայաստանում ուսուցիչն ու գիտնականը շարունակում են մնալ ամենախոցելին` թե‘ ֆինանսական, թե‘ սոցիալական ու թե‘ մնացյալ առումներով, մոռացե‘ք հզոր պետություն ունենալու մասին։ Քանի դեռ պարգևավճարները հասնում են առանց այն էլ «փափուկ...

Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է...