2016-25 թվականներին ՀԷՑ-ում իրականացվել է շուրջ 270 մլրդ դրամի ներդրում․ ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե

3 Դեկտեմբերի, 2025

ՀԷՑ Վերահսկողական Կոմիտեն հայտարարություն է տարածել.

«Factor․am կայքում հրապարակված «ՀԷՑ» ՓԲԸ վերաբերյալ «սենսացիոն» նյութում փորձ է արվում հանրությանը ներկայացնել խեղաթյուրված պատկեր:

Մասնավորապես, իրականում Ընկերության ընդհանուր ակտիվները 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 146.6 մլրդ դրամ, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 337.9 մլրդ դրամ։

Ընդհանուր սեփական կապիտալը նույն ժամանակահատվածում աճել է 31.5 մլրդ դրամից մինչև 136.9 մլրդ դրամ։

Այսպիսով՝ «Տաշիր» ընկերությունների խմբի կառավարման ընթացքում ՀԷՑ ՓԲԸ-ի ակտիվները աճել են շուրջ 191 մլրդ դրամով, իսկ սեփական կապիտալը՝ մոտ 105 մլրդ դրամով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016–2025 թվականներին ընկերությունը իրականացրել է շուրջ 270 մլրդ դրամի ներդրումներ, տրամաբանական է, որ այդ ընթացքում պարտավորությունները աճել են մոտ 85 մլրդ դրամով, հատկապես եթե նկատի ունենանք, որ նույն ժամանակահատվածում ակտիվներն ու սեփական կապիտալը միասին ավելացել են շուրջ 300 մլրդ դրամով։

Այս բոլոր ցուցանիշները հասանելի են Ընկերության միջազգային աուդիտորական կազմակերպությունների կողմից հաստատված հաշվետվություններում:

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ ՀԷՑ-ն անցել է «Տաշիր» ընկերությունների խմբին 2009 թ.-ին, որը չի համապատասխանում իրականությանը: Եվ այդ փաստը հեշտությամբ կարելի է ստուգել ՀՀ սեփականության գրանցման համապատասխան ռեգիստրում:

Սա ևս վկայում է այն մասին, որ գործ ունենք բացահայտ ստի ու փաստերի կեղծման հետ»:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...