Իրան-Պակիստան-Թուրքիա բեռնատար գնացքի երթուղին վերագործարկվում է

3 Դեկտեմբերի, 2025

Պակիստանի երկաթուղիների նախարար Հանիֆ Աբբասին հայտարարել է, որ երկար դադարից հետո Իսլամաբադ–Թեհրան–Ստամբուլ բեռնատար (կոնտեյներային) գնացքի երթուղին կրկին կգործի 2025-ի դեկտեմբերի 31-ից՝ մեկնարկելով Իրանի մայրաքաղաք Թեհրանից։ Նրա խոսքով՝ Պակիստանը ձգտում է ամրապնդել տարածաշրջանային կապերը և խորացնել տնտեսական համագործակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) շրջանակում գործող Իսլամաբադ–Թեհրան–Ստամբուլ բեռնատար գնացքը համարվում է Հարավային Ասիան, Կենտրոնական Ասիան և Եվրոպան իրար կապող կարևոր տրանսպորտային միջանցքներից մեկը։ Այս ուղին նախատեսված է տարածաշրջանային առևտրի ընդլայնման և բեռնափոխադրման գործընթացների արագացման համար։ Երթուղու վերագործարկումը դիտվում է որպես ողջ տարածաշրջանում լոգիստիկ կապերի ամրապնդման կարևոր քայլ, որը հնարավորություն կտա կրճատել բեռների փոխադրման ժամանակը և խորացնել Պակիստանի, Իրանի ու Թուրքիայի տնտեսական համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի...

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։ Սակայն արդյունքը եղավ հակառակը. միատարր...

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ բնակավայրի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող բակային հատվածում և փորձում էին ստանալ պատասխան Արարատի մարզպետից, Վեդի...

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Մեր պատասխանատվությունները չեն ավարտվում միայն զարգացումները փաստագրելով կամ դրանք մերժելով։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ Հաագայում հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։ Ադրբեջանի...

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...