Վերահաստատում ենք մեր ուխտը՝ հավատարիմ մնալ Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Տավուշի թեմ

2 Դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը։

«Ի թիվս քննարկված մի շարք հարցերի, Տավուշի թեմի հոգևորականաց դասի ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վրդ․ Մխիթարյանի, վերահաստատեցին իրենց ուխտը՝ հավատարիմ մնալ Մեր Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Ելնելով ստեղծված և ոչ ընդունելի իրավիճակից՝ վերստին հաստատում ենք՝ շարունակել մեր հոգևոր ծառայությունը նվիրումով, արդարության և ճշմարտության բարձր գիտակցությամբ, հավատարիմ Սուրբ Գրքի ճշմարտությանը և Եկեղեցու Սրբազան ավանդությանը՝ ի սեր մեր հավատացյալ ժողովրդի։

Թող Տերն օրհնի, զորացնի և շնորհազարդի մեր բարեպաշտ ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի։

Սույն հաղորդագրությունը հաստատվեց հոգևորականաց դասի ստորագրությամբ»,-նշված է Տավուշի թեմի տարածած հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին

Հյուսիսային Եմենը կառավարող «Անսար Ալլահ» (հութիների) շարժումը հայտարարել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության վրա հարձակման մասին։ «Վերջին 48 ժամվա ընթացքում մենք իրականացրել ենք 4 թիրախային ռազմական գործողություն՝ օգտագործելով եմենական բալիստիկ հրթիռներ և...

Գեղարվեստական ոճի պատմվածքին բնորոշ նյութերի հավաքածու է․ Օրբելյանը՝ Քոչարյանի դեմ գործի մասին 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատական նիստից առաջ կարճ հարցազրույց է տվել լրագրողներին։ Հիշեցնենք, որ դատարանը քննում է նախկին նախագահի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Փաստաբանը...