Խորհրդաժողով Եվրոպայում. քննարկվել և դատապարտվել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների հետընթացը

1 Դեկտեմբերի, 2025

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 29-ին և 30-ին Ալմելոյում գումարվել է Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողով, որը, սովորաբար, գումարվում է երկու տարին մեկ։ Ավելի քան երկու տասնյակ մասնակիցներ, որոնք ներկայացնում էին Հայ դատի Եվրոպայի ամենաակտիվ և քաղաքականապես ներգրավված հանձնախմբերը, վերագնահատել են նախընթաց ժամանակահատվածի գործունեությունը, վերահաստատել հավաքական պատասխանատվությունը՝ ապահովելու համապատասխան միջազգային աջակցություն՝ Հայաստանի Հանրապետությանը ներկայիս մարտահրավերները հաղթահարելու գործում։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

Խորհրդաժողովի օրակարգը ներառում էր Բաքվում պահվող հայ պատանդների ազատման ուղղությամբ իրականացվող շարունակական ջանքերը, էթնիկ զտման ենթարկված Արցախի հայերի պաշտպանությունը և Հայրենիք հավաքական վերադարձի արցախահայության անօտարելի իրավունքը, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Շեշտվել է համայնքներում Հայ դատի ծավալած ոլորտներում երիտասարդների ներգրավվածությունը  բարձրացնելու անհրաժեշտությունը։

Քննարկվել և դատապարտվել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների հետընթացը, ինչն էապես թուլացնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ընթացիկ աշխատանքների արդյունավետությունը Հայաստանի նկատմամբ միջազգային աջակցություն ապահովելու տեսանկյունից։

Այս առիթով ՀՅԴ Հայ դատի միջազգային հանձնախմբի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է․«Եվրոպան շատ կարևոր և յուրահատուկ տեղ ունի  Հայ դատի ցանցում։ Շատ կարևոր է ցանկացած գնով ավելի ամրապնդել Բրյուսելում գտնվող կենտրոնական գրասենյակի և տարբեր երկրներում գտնվող տարածաշրջանային հանձնախմբերի արդեն իսկ ակտիվ աշխատանքը և ապահովել, որ նրանք ստանան մեր համահայկական ցանցի աջակցությունը և հոգածությունը։ Հայաստանի պետականության ուժեղացմանը, Արցախի իրավունքների պաշտպանությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրանից բխող պահանջների առաջմղմանը, սփյուռքում ապրող հայերի իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև հայ երիտասարդության միասնությունն ու քաղաքական ներգրավվածության խթանմանը միտված ձեռնարկների իրականացման գործում բոլորս կրում ենք այս խորհրդաժողովում ընդունված որոշումների իրականացման պատասխանատվությունը»։

Հատուկ ուշադրություն է դարձվել օտարալեզու լրատվամիջոցների հետ աշխատանքի բարելավմանը, քննարկվել տարբերակներ՝ լրացնելու տեղեկատվական այն բացը, որ առկա է հայ ժողովրդի, Հայոց եկեղեցու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առջև ծառացած իրականությունների և մարտահրավերների ու եվրոպական կառույցների միջև։

Խորհրդաժողովի ավարտին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին նրանց անխոնջ աշխատանքի համար, նշել է․ «Հայ ազգն անցնում է իր պատմության ամենավտանգավոր շրջաններից մեկով, երբ հիմնարար կարևոր ինստիտուտները մշտական սպառնալիքի տակ են։ Այնուամենայնիվ, մեր այս հավաքը և այն հավաքական պատասխանատվության զգացումը, որն այն ներկայացնում է, կրկին ընդգծում և վերահաստատում է մեր անսասան հանձնառությունը՝ մարտահրավերներին դիմակայելու և դրանք հաղթահարելու ուղղությամբ։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և առանձին երկրների հանձնախմբերի գործողությունների միջոցով կարևոր քայլեր են ձեռնարկվել արցախահայության վերադարձի իրավունքի առաջմղման և Բաքվում պատանդառված հայ գերիների ազատման գործում»։

Նմանատիպ նյութեր

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով, ի թիվս...

Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին` ժամը...

Լավ, բա էդ տեռորիստը իսկի՞ մեղք չունի՞․ «Կարճ ասած»

Կառավարության նիստից հետո ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ 2020 թվականի այս օրը պատերազմ էր, և կային զոհեր։ Իսկ ի՞նչ էր տեղի ունենում 2020 թ․ հոկտեմբերի 8-ին՝ պատերազմի 12-րդ օրը։ Չկար օր, որ ՊՆ-ն...

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, բողոքս բավարարել և նախաքննական մարմնին պարտավորեցրել անհապաղ հեռախոսը վերադարձնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ռոման...