Ադրբեջանական պրոպագանդան «նկատել» է, որ Փաշինյանին միացած եպիսկոպոսներից է Արցախի թեմի առաջնորդը. քաղաքագետ

30 Նոյեմբերի, 2025

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Ադրբեջանական պրոպագանդան «նկատել» է, որ Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսների շարքում է Արցախի թեմի առաջնորդը:

Ընդ որում, ոչ միայն նկատել են, այլ նաեւ դարձրել Նիկոլ Փաշինյանի «խաղաղասիրությանը» կասկածելու փաստարկ, առ այն, թե՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողն ինչպե՞ս է «ճանաչում» Արցախի թեմի առաջնորդ հասկացությունը:

Իհարկե մեղմ ասած փաստ չէ, որ Նիկոլ Փաշինյանը «ճանաչում» է Արցախի թեմ եւ թեմի առաջնորդ հասկացությունը՝ ի դեմս իրեն միացած Տեր Վրթանեսի: Նիկոլ Փաշինյանի համար այս դրվագում Տեր Վրթանեսը ընդամենը իրեն միացած բարձրաստիճան հոգեւորականների վիճակագրական միավոր է:

Բայց, Ադրբեջանը, ինչպես միշտ, աշխատում է շատ հմուտ, հետեւողական, դետալային: Անմիջապես «որսացել» են փաստն ու դարձրել այն Նիկոլ Փաշինյանի դիմացը դնելու փաստարկ:

Մեծ հավանականությամբ, նրանք կզարգացնեն այդ «փաստարկը» եւ կվերածեն արդեն Արցախի թեմի հետ կապված քաղաքական պահանջի, որի տողատակում գուցե կկառուցեն նաեւ մի սխեմա, ըստ որի՝ պաշտոնական Երեւանին կթելադրեն անելիքներ, որոնք կլեգիտիմացնեն Արցախում հայկական դավանական-պատմամշակութային ժառանգության նկատմամբ 2020-ից ի վեր վարվող պետական վանդալիզմը:

Նմանատիպ նյութեր

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Կալանավորել հայ քաղաքացու վրա կրակած հանցագործին. ՀՅԴ երիտասարդական միության հայտարարությունը

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնակավայր ու կրակ արձակում ՀՀ քաղաքացու վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ԱԱԾ-ն խոստովանում է, որ օրեր շարունակ տեղյակ է եղել վտանգի մասին։ Այսպես է լինում, երբ ողջ ուժային համակարգը զբաղված է միայն...

Գրպանային դատարաններ, ոչ լեգիտիմ որոշումներ և հալածանք Եկեղեցու դեմ. Լևոն Քոչարյանը՝ Ստրասբուրգից

Հանրային , որը երկրում մեծ ազդեցություն ունի, կորցրել է իր անկախությունը։ Այս մասին Ստրասբուրգում Alphanews-ի սեփական թղթակցին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով...

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, առնչվող 4 ընկերությունների տարածքների մի մասը շարունակում է կապարակնքված մնալ, դրանց վերաբերյալ քննիչների որոշումները բողոքարկվել են դատարանում։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այս մասին ասաց փաստաբան...

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների անպաշտպանության աստիճանը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպանության աստիճանը։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին։ «Եթե անգամ հիմք ընդունենք պաշտոնական վարկածը, ստացվում է հետևյալը․...

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե բնակիչները տեղյակ չեն եղել, ուրեմն իրավապահները թերացել են. ԱԱԾ նախկին տնօրենը՝ Շաքիի դեպքի մասին

Եթե տվյալներ ունեցել են, որ ադրբեջանցին մեր երկրի տարածք է մտել, ուրեմն ԱԱԾ-ն իր ծառայությունը խստացրել է. բնակիչների շրջանում իրազեկում արել են, թե չեն արել, չեմ կարող ասել, բայց վստահ եմ՝ ոստիկանությանն են ներգրավել, սահմանապահ զորքերի ծառայողներին, որոնողական,...