Բորիս Արզումանյանի սպանության գործով ձերբակալվել են ԵԿՄ-ական «Մասիվցի Գիժ Ավոյի» թոռը և նրա ընկերը. Լիա Սարգսյան

29 Նոյեմբերի, 2025

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Բորիս Արզումանյանի սպանության գործով ձերբակալվել են ԵԿՄ անդամ Ավետիս Խաչատրյանի՝ «Մասիվցի Գիժ Ավոյի» թոռ Հակոբ Խաչատրյանը և ավտոմեքենան վարած Արտակ Դիլանյանը։
Նոր Նորքի Շոպրոնի փողոցում չորս օր առաջ կեսգիշերին Մասիվում գործող հակադիր խմբավորումների հերթական բախումը ողբերգական ավարտ ունեցավ․ սպանվեց 31-ամյա Բորիս Արզումանյանը։ Այդ գիշեր Մասիվում հայտնի խմբավորումները հավաքվել էին «ռազբոռկայի»՝ նախկինում տեղի ունեցած միջադեպի շուրջ։ Ընդհարման կողմերից մեկը եղել է «Գիժ Ավոյի» թոռ Հակոբ Խաչատրյանը, իսկ մյուսը՝ թաղային հեղինակություն «Մասիվցի Մոնչի» շրջապատը։
«Իշխանության» տեղեկություններով՝ դեպքի պահին Խաչատրյանն ու Դիլանյանն ավտոմեքենայով վերադառնում էին հարսանեկան միջոցառումից և գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։ Ծեծկռտուքի ընթացքում նրանք փորձել են փախուստի դիմել, եւ մյուս կողմին վախեցնելու նպատակով մեքենան սկսել են անկանոն վարել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել ողբերգական վրաերթը։
Պարզվում է՝ Հակոբ Խաչատրյանը նախկինում ևս աչքի է ընկել խուլիգանական վարքագծով։ Ժամանակին համացանցում լայն տարածում էր գտել տեսանյութ, որտեղ մի տղամարդ բռնության էր ենթարկվում իր երեխայի ներկայությամբ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսագրության մեջ բռնության ենթարկող անձը Հակոբ Խաչատրյանն է։ Դեպքը, սակայն, իրավական ընթացք չէր ստացել։ Արզումանյանի սպանությունը փաստում է, որ թաղային հեղինակությունները եւ հատուկ կապեր ունեցող ընտանիքները գործում են օրենքից դուրս, եւ մնում են անպատիժ։
Լիա Սարգսյան

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...