Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել Հյուսիս–Հարավ միջանցքի արևմտյան երթուղու ընդլայնման մասին

29 Նոյեմբերի, 2025

Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը Բաքվում ստորագրել են նոր եռակողմ համաձայնագիր՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին ընդլայնելու վերաբերյալ, հաղորդում է Mehr-ը։

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի երկաթուղիների ղեկավարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։

Ինչպես հայտնում է Mehr լրատվական գործակալությունը, Բաքվում տեղի է ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) Տրանսպորտային խորհրդի 83-րդ նիստը՝ անդամ-պետությունների 15 ղեկավարների և պատվիրակությունների մասնակցությամբ։

Այս հուշագիրն ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են Հյուսիս–Հարավ Միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղով բեռների փոխադրման համար ֆիքսված գների սահմանումը, մրցունակ միասնական սակագների որոշումը և լոգիստիկ ծառայությունների ընդլայնումը։

«Համաձայն այս հուշագրի, երեք երկրները հաստատել են իրենց հանձնառությունը կայուն և փոխշահավետ երկկողմ և բազմակողմ համագործակցությանը և իրենց առջև նպատակ են դրել Հյուսիս–Հարավ միջանցքի արևմտյան երթուղին վերածել ակտիվ տարածաշրջանային տարանցիկ երթուղու», – գրում է իրանական ԶԼՄ-ն։

 

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...