Ծոց-Սև ծով միջանցքը Հայաստանի միջով․ Արմեն Գևորգյան

28 Նոյեմբերի, 2025

Սա մի նախագիծ է, որին ես անդրադառնում եմ արդեն 6 տարի, և այն ունի ամբողջ տարածաշրջանի աշխարհագրությունը փոխելու հսկա ներուժ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանը։

«Այն նշանակում է՝

• Հայաստանի ներգրավումը նոր տարանցիկ ճարտարապետության մեջ,

• Սյունիքի դերի ամրապնդումը,

• Ծոցի խոշոր նավահանգիստների շահագործումը Հայաստանի տարածքով,

• լոգիստիկ կենտրոնների և հանգույցների ստեղծումը։

Սա տրանսպորտային նախագիծ չէ։ Այն նոր հայկական ինքնության հիմքն է։ Այսօր բոլորը քննարկում են Հնդկաստան-Եվրոպա և Չինաստան-Եվրոպա միջանցքները։ Սակայն մենք պետք է հաշվի առնենք նաև մեկ այլ բան. Ծոցի երկրներից եկող բեռների ծավալները աճում են ավելի արագ, քան աշխարհի որևէ այլ վայրում։ Ծոց-Սև ծով միջանցքը ներկայացնում է Հայաստանի ռազմավարական մասնակցության որակապես նոր մակարդակ համաշխարհային մատակարարման շղթաներում:

Վրաստանն արդեն դարձել է Ծոցի երկների ներդրումների հիմնական շահառու՝ ենթակառուցվածքների, անշարժ գույքի, զբոսաշրջության և լոգիստիկայի ոլորտներում: Այս ներդրումները Ծոց-Սև ծով միջանցքի գաղափարը դարձնում են ոչ միայն տեսական, այլև գործնականում անխուսափելի: Հայաստանը կարող է դառնալ դրա կենտրոնական օղակը, եթե առաջարկի իր ենթակառուցվածքները, անվտանգությունը և կանխատեսելիությունը: Վրաստանում արաբական կապիտալը կարող է նաև աշխատել Հայաստանի օգտին:

Վաղը «Առաջարկ Հայաստանին» նախագծի առաջարկով կներկայացեմ Հայաստանի և Արաբական աշխարհի համագործակցության ամբողջական հայեցակարգը»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...