Իսկ ովքեր են դատավորները․ «Հրապարակ»

28 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ իշխանականները մեծ հրճվանքով տարածում էին «եպիսկոպոսաց հայտարարությունը»՝ գուժելով Վեհափառի կաթողիկոսության «վախճանը»։ 9 եպիսկոպոսի ստորագրությամբ նրանք դատապարտում էին Գարեգին Բ-ին` Արշակ սրբազանի «սրբապիղծ» արարքը կոծկելու համար։ Գրության տակ 13 անունից կազմված ցանկ էր, սակայն ստորագրել է 9 հոգեւորական։ Ստորագրողների թվում են` ՀԱԵ ԱՄՆ թեմի առաջնորդ Հովնան սրբազանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Քյարամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն Ադամյանը, բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան Ժամկոչյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ սրբազանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը եւ Մայր Աթոռի տեսուչ Արտակ սրբազանը։

Երկու անձի՝ Հովնան եւ Սիոն արքեպիսկոպոսների ստորագրության դիմաց գրված է՝ «Ի. Տ.», այսինքն՝ «ի տեղի», ինչը նշանակում է «տեղը, փոխարեն», այսինքն՝ այլ անձինք են ստորագրել։ Ստորագրածներից ոմանք իրենց վարքով ու կենսագրությամբ խոցելի են, իսկ Առաքել Քյարամյանի զավակի մասին ողջ աշխարհը գիտի՝ նա Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է։

Այսինքն՝ Արշակ սրբազանին եւ Վեհափառին մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու մեջ նրանք, ովքեր նույն մեղքն ունեն իրենց ուսերին՝ ավելի բացահայտ ու ապացուցված։ Ի դեպ, Փաշինյանը երեկ խուսափել է այդ հարցից՝ ասելով, որ ինքը ոչ բոլոր հոգեւորականների անձնական կյանքն է ուսումնասիրում։ Իսկ օրվա երկրորդ կեսին նա կառավարությունում ընդունել է ըմբոստների խմբին։ Ինչ վերաբերում է կաթողիկոսության վախճանին, ապա Մայր Աթոռում 18 եպիսկոպոս կա, 26 արքեպիսկոպոս, որից ընդամենը 9-ն է ստորագրել։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...