Առողջապահության համընդհանուր ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել քառօրյա նիստերի օրակարգում․ «Ժողովուրդ»

28 Նոյեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում այսօր առավոտյան՝ ժամը 09:00-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում նախկին բուժքույր Հռիփսիմե Հունանյանի նախագահությամբ կներկայացնի առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը եւ Կառավարության հեղինակած մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։

Այս շտապողականությամբ նախատեսվում է նախագիծն ընդգրկել առաջիկա` դեկտեմբերի սկզբին կայանալիք քառօրյայում։ Իշխանություններն այնքան ոգեւորված են այս չարչրկված նախագծով, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները դրա ընդունումը դարձել է ոչ միայն օրակարգային, այլ նաեւ կենսական՝ ՔՊ-ի հեղինակության կամար։

Քանի որ նախընտրական փուլում այս նախագիծը խոստումներից մեկն է եղել, այն հունվարի մեկից ուժի մեջ մտցնելը իշխանությանը լրացուցիչ հնարավորություն կտա գլուխ գովելու, սակայն հասարակ քաղաքացու համար նախագիծը փաստացի կդառնա նոր հարկատեսակ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2026-ից սկսվելու է պարտադիր ապահովագրության իրենց աղմկահարույց ծրագրի առաջին փուլի մեկնարկը: Սա նշանակում է, որ 65 եւ ավելի տարիք ունեցող 536.988 քաղաքացիները (ըստ վիճ. կոմիտեի) եւ մինչեւ 18 տարեկան մոտ 755 814 բնակիչ (ըստ վիճ. կոմիտեի) պետք է օգտվեն ապահովագրությունից: Թվում է, թե հրաշալի նախագիծ է, մեր փոքրիկներն ու ծերերը առողջ կլինեն. բայց այստեղ թաքնված է կարեւոր նրբություն: Պարզվում է՝ մինչեւ հիմա 65 եւ ավելի տարիք ունեցող թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողները, ինչպես նաեւ երեխաները արդեն իսկ օգտվում են պետպատվերի ծառայությունից: Սակայն որոշել են այդ պետպատվերի անունը փոխել՝ դնելով համընդհանուր ապահովագրություն: Սա դեռ բավական չէ, քաղաքացիները 2026 թվականից պետք է պարտադիր վճար կատարեն ամեն ամիս՝ 10.750 դրամի չափով: Այսինքն՝ 200 հազար եւ ավելի դրամ ստացող քաղաքացիների կողմից վճարված տարեկան 129 հազար դր. պարտադիր վճարների հաշվին առողջապահական բյուջե է գոյանում, որը փոխարինում է պետպատվերին»։

Նմանատիպ նյութեր

Այս գործը բացառապես քաղաքական է, մեկ մարդու անձնական վրեժխնդրության արդյունք է․ Խամոյան 

«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։ Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝...

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց...

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...