«Զանգեզուրի միջանցքի» աշխատանքները կավարտվեն 2030 թվականին։ Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմը վերանորոգում է Նախիջևանի հատվածի երկաթուղային գծերը և դրանք հասցնելու է մինչև Հայաստանի հետ սահման: Առաջիկա աշխատանքների շրջանակում կկառուցվի ինչպես երկաթուղի, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհ: Նախարարը նաև հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքի» Հորադիզ-Բաքու հատվածում շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են։





