Օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է. Գառնիկ Դանիելյան

25 Նոյեմբերի, 2025

Վերջին տարիներին հատկապես մայրաքաղաքի բնակիչները անհանգստացած են օդի աղտոտվածության բարձր մակարդակով, ընդգծում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Երեկ ու այսօր էլ Ավան և Նորք վարչական շրջանների բնակիչներից շարունակաբար ստանում եմ ահազանգեր առ այն, որ նույն խնդրով պայմանավորված՝ վախենում են անգամ դուրս թողնել իրենց երեխաներին:

Օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է:

Մինչև ե՞րբ են քաղաքային իշխանությունները աչք փակելու ստեղծված իրավիճակի շուրջ:

Բազմաթիվ ուսումնասիրություններ փաստում են, որ օդի մեջ փոշու մանր մասնիկների քանակությունը գերազանցում է թույլատրելի շեմը:

Ըստ որոշ տվյալների, օդի աղտոտվածության թույլատրելի նորման վերջին տարիներին գերազանցվել է 5-7 անգամ:

Սա պետք է ընդունել որպես ահազանգ: Օդի աղտոտվածության բարձր մակարդակը խիստ վտանգավոր կարող է անդրադառնալ հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների, հղիների առողջության վրա:

Այս ամենի ֆոնին, մայրաքաղաքում շարունակվում են մասսայական ծառահատումները:

Պատկան մարմինները միլիոնավոր դոլարներ են ծախսում համերգների, փառատոնների վրա, մինչդեռ լավ կլիներ՝ զվարճացնելուց զատ, նույն «սրտացավությունը» ցուցաբերեին, նախևառաջ, հանրության առողջության պահպանման հարցերի նկատմամբ:

Մանավանդ, երբ ունենք քաղցկեղի տարածման ահագնացող ցուցանիշներ»,- սոցցանցի իր էջում գրել է պատգամավորը։

Նմանատիպ նյութեր

Ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան․ «Ժողովուրդ»

Ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է։ Այս անգամ ահազանգը Քանաքեռավանից է․ «Ժողովուրդ» օրաթերթը բնակավայրի պաշտոնական էջից տեղեկացավ, որ բնակիչներին զգուշացրել են՝ մատակարարվող ջուրն աղտոտված է, և մինչև խնդրի...

Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»

Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունները կարծես հատում են անդառնալիության կետը: Ռուսաստանյան մեր աղբյուրները հայտնում են, որ ոչ թե գազի գնի թանկացում է լինելու Հայաստանի համար, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին:...

Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»

Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Թվում է, թե հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումների ֆոնին տեղեկատվական և վերլուծական կենտրոնները պետք է առաջնահերթորեն կենտրոնացած լինեին ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված առողջ ու կառուցողական հրապարակումների վրա։ Սակայն մեր և...

ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»

ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Անկախության 35-ամյակի առթիվ պետական պարգևների ու դիվանագիտական աստիճանների արժանացած պաշտոնյաների հետ կապված ԱԳՆ-ում հատկապես չորս ներկայացուցիչների հետ կապված լուրջ...

Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»

Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ վերջին հայտարարություններից հետո դատավորների շրջանում լարվածություն է նկատվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորները ներքին զրույցներում մտահոգություն են հայտնել,...