Հավաք Համալիրում. Բացակաները չեն ներվելու․ «Հրապարակ»

21 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ շաբաթներ առաջ պետական բոլոր գերատեսչությունների աշխատակազմերին ասվել է, որ նոյեմբերի 22-ին բոլոր գերատեսչությունների քաղծառայողները մեկ մարդու պես պետք է ներկա գտնվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ վարչապետի մասնակցությամբ ինչ-որ միջոցառում է տեղի ունենալու։ Հատուկ զգուշացրել են` բացակաները չեն ներվելու, կարող են բացակայել միայն մահացածները։

Թե ինչ հույժ կարեւոր միջոցառում է, հստակ պարզաբանում չեն տվել, ասել են միայն, որ վարչապետի հետ հարցուպատասխանի, քննարկման հնարավորություն կլինի, ուստի բոլորը մեկ մարդու պես, 13.00-ին լինեն Համալիրում: Իսկ միջոցառումը մի քանի ժամ է տեւելու։

Քաղծառայողները ենթադրում են, որ այդ հավաքը նախընտրական չհայտարարված քարոզչության շրջանակներում է կազմակերպվում, եւ Փաշինյանը նպատակ ունի տետ ա տետ լվանալ քաղծառայողների գլուխները, ինչպես փորձում է անել, ասենք, ուսանողների կամ հանրության այլ շերտերի հետ՝ իր պարբերական հանդիպումներով եւ ելույթներով։

Ի դեպ, «Կրթվելը նորաձեւ է» շարժման հավաքներից Փաշինյան ամուսիններն արդեն իսկ հրաժարվել են եւ նոր ձեւեր են փնտրում, որոնց Աննա Հակոբյանն այլեւս մասնակցություն չի ցուցաբերում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...