Կենտրոնում ապրող միայնակ թոշակառուների հուսահատության վրա ստեղծվել է սոցիալական զոռբայություն. գույքահարկի ահազանգ

19 Նոյեմբերի, 2025

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՀԱԶԱՆԳ
Երևանում դեկտեմբերի 1-ը դարձել է կտրուկ անարդարության օր։
Նոր գույքահարկի դրույքաչափերով Կենտրոնում ապրող միայնակ թոշակառուների հուսահատության վրա ստեղծվել է սոցիալական զոռբայություն։

Միայն երկու սենյականոց բնակարանի համար մարդուց պահանջվում է տարեկան 400 հազար դրամ և ավելի։ Սա ոչ թե հարկ է, այլ բացահայտ ճնշում, որի տակ ամենածանր հարվածը ստանում են նրանք, ովքեր աշխատել են ամբողջ կյանքում ու հիմա ապրում են միայն թոշակով։
Ի՞նչ է ասում իշխանությունը․
«Վճարեք»։
Ի՞նչ է ասում իրականությունը․
Թոշակառուն չունի այդ գումարը, և իշխանությունը դա շատ լավ գիտի։
Եվ երբ մարդը չի կարող վճարել՝ գործի են դրվում պարտականությունները, ծանուցումները, և հետո՝ ԴԱՀԿ-ի վարույթը։

Սա արդեն մի բան, որը կոչվում է Կենտրոնի բնակչության ցուցակով տեղահանում։
Մենք այսօր կանգնած ենք մի փաստի առաջ՝
1.Կենտրոնում ապրող տարեցները իրենց կամքով չեն տեղափոխվելու,
բայց հարկային քաղաքականությունն անում է ամեն ինչ՝ նրանց դուրս մղելու համար։
Հարցը շատ պարզ է.
Թոշակառուն ինչպե՞ս վճարի 400 հազար դրամ գույքահարկ, երբ իր ամսական թոշակը հազիվ է հասնում 40–50 հազար դրամի։
Այսինքն՝ պետությունը մեկ ամբողջ տարվա թոշակը վերցնում է մի հարկի դիմաց։
Սա սոցիալական քաղաքականություն չէ։
Սա քաղաքային ճնշում չէ։

Սա ուղղակի սոցիալական անողոքություն է, որը պետք է կանգ առնի։
Մենք պահանջում ենք՝
• Գույքահարկի անհապաղ վերանայում
• Թոշակառուների համար զեղչերի հատուկ կարգ
• Վճարումների պարտադիր գրաֆիկ՝ առանց տույժերի
• ԴԱՀԿ-ի վարույթների արգելում սոցիալապես խոցելի անձանց նկատմամբ
Այս պայքարը մի մարդու պայքար չէ։

Սա Երևանի Կենտրոնի հազարավոր բնակիչների պայքարն է՝ իրենց տան, իրենց իրավունքների, իրենց արժանապատվության համար։
Հայաքվեն առաջարկում է նաև
1. միայնակ թոշակառուին ազատել գույքահարկի պարտավորությունից
2. Եթե թոշակառուն ապրում է զավակների հետ, ապա հարկի հաշվարկի ընդհանուր բազան պակասեցնել՝ 30քմ չափով։

Հարգելի քաղաքացիներ, կենտրոնի բնակիչներ, Հայաքվեն ունի գրասենյակ կենտրոնում։ Կարող եք զանգահարել մեր գրասենյակ և մենք հանդիպում կնշանակենք, որի ընթացքում կծանոթանաք հայաքվեի ծրագրերին։
Հեռ։ 044010116 (12.00 -17.00 ժամերին)»։

 

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Հայաստան 2026․ իրավունքի վախճանը»

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Հայաստան 2026․ իրավունքի վախճանը»

Տեղի է ունենում քննարկում՝ «Հայաստան 2026․ իրավունքի վախճանը» խորագրով։ Բանախոսներն են՝ Լիլիթ Գալստյան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Մենուա Սողոմոնյան՝ «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորում Իվետա...

Անհայտ կորածների ընտանիքները միավորվել են՝ երեխաների ճակատագրերը բացահայտելու նպատակով

Անհայտ կորածների ընտանիքները միավորվել են՝ երեխաների ճակատագրերը բացահայտելու նպատակով

Մենք երկար տարիներ փորձել ենք առանձին-առանձին ընտանիքներով պայքարել, իմանալու մեր երեխաների, մեր հարազատների ճակատագրերը, գնացել ենք տարբեր կառույցներ, հարցեր ենք տվել, պատասխանների ենք սպասել, վերջապես մենք ուզում էինք ստանալ մեր ամենակարևոր հուզող հարցը՝ որտե՞ղ են...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում օգոստոսի 28-ին կեսօրից հետո, 29-31-ին և սեպտեմբերի 1-2-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը

4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը

Արցախցի Բերտա Շահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ. Ես Բերտա Շահրամանյանն եմ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի (այլևս՝ ՀՀ)։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի տեղահանման օրերին տեղի ունեցած պայթյունի ժամանակ կորցրել...

«Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է  Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը

«Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը

Օգոստոսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը հետաձգվեց մասնակիցների բացակայության, մասնավորապես՝ մեղադրյալ Տիգրան Գալստյանի բնակարանում իրականացվող խուզարկության պատճառով։ Հայտնում...