Գյումրու ավագանուց մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու դիմումներ են ստացվել. թիվ 31 ԸԸՀ

19 Նոյեմբերի, 2025

Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավագանու մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու դիմումներ է ստացել: Մանդատներից հրաժարվելու և դրանց փոխարեն նորը տրամադրելու գործընթացը սկսվել է Գյումրիի քաղաքապետարանում հոկտեմբերի 20-ին իրականացված հատուկ գործողություններից հետո։ Կալանավորումների պատճառով խախտվել է «Կոմունիստական կուսակցության» խմբակցության ավագանու կազմը։ Այժմ փաստացի ավագանու աշխատանքում լիարժեքություն չկա։ Մանդատների խնդիր է առաջ եկել ոչ միայն «Կոմունիստական կուսակցության»-ում, այլ նաև «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքում։

Կալանավայրում գտնվելու պատճառով նախ մանդատներից հրաժարվեցին «Կոմունիստական կուսակցության» Գևորգ Ղուկասյանը և Սեդրակ Խաչատրյանը, իսկ նրանց փոխարինեցին նույն կուսակցությունից ցուցակի հաջորդ համարները՝ Տիգրան Ավագյանը և Սամսոն Էլբակյանը։ Սակայն, դեռ մանդատը չվերցրած Տիգրան Ավագյանը ևս կալանավորվեց և կալանավայրից ներկայացրեց մանդատը վայր դնելու մասին դիմում։

«Արձանագրություն է ուղարկվել համայնքապետարան այն մասին, որ Տիգրան Ավագյանը վայր է դրել մանդատը։ Համայնքապետարանը արձանագրությունն ուղարկել է  հանձնաժողով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ նշեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ Տիգրան Ավագյանի մանդատը հանձնվելու է «Կոմունիստական կուսակցության» ընտրացուցակի հաջորդ համարին՝ Արտյոմ Մկրտչյանին, ով այս պահին զբաղեցնում է համայնքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնը, սակայն ՏԻՄ օրենքը թույլ չի տալիս համատեղել այդ պաշտոնը մանդատի հետ, ըտրության որոշման համար կա մեկ ամիս ժամանակ։

Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև Գնել Մանուկյանը, որի հարցը կքննարկվի հաջորդ արտահերթ նիստում։ Այդ նիստում կքննարկվի նաև «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյանի ինքնաբացարկի դիմումը. նա ևս ներկայացրել էր մանդատից հրաժարվելու դիմում։ Այդ խմբակցության հաջորդ համարը՝ Հասմիկ Խաչատրյանը, նույնպես ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ Ավագանու անդամի մանդատը հանձնաժողովը փոխանցելու է դաշինքի ընտրացուցակի 10-րդ համարին՝ Արտակ Հովսեփյանին։

Քվորում ապահովելու համար ընդդիմությանն անհրաժեշտ է 17 մանդատ։ Ավագանու մեկ նիստ արդեն չի կայացել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ավագանու նիստին չներկայանալու պատճառով։ Ըստ օրենքի՝ եթե ավագանին երեք ամիս նիստ չգումարի, այն կլուծարվի և կնշանակվեն նոր ընտրություններ։

 

Նմանատիպ նյութեր

Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը երկար տարիներ ուներ հերոսների փառքի անկյուն: Դպրոցի մի պատին փակցված էին ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած տանկիստ Վահե Զաքարյանի նկարներն ու նրա մասին պատմող գրություններ, մյուս պատին՝ 44-օրյա պատերազմում...

Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր ընթացել է  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. շարունակվել է փորձագետների հարցաքննությունը։ Պաշտպան Տաթևիկ Սողոյանը հայտարարությամբ է հանդես...

CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը հայրենիք

CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը հայրենիք

Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում պահանջել է արդարություն Արցախի համար: Նշելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների երրորդ տարելիցը՝ Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան...

Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան»՝ մեղադրելով Օսմանյան կայսրությունը վերականգնելու ձգտման մեջ. ԶԼՄ

Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան»՝ մեղադրելով Օսմանյան կայսրությունը վերականգնելու ձգտման մեջ. ԶԼՄ

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցված Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքերին։ Նշենք, որ Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան» և նրան մեղադրել...

Հորդորում ենք ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին. ՀՎԿԱԿ

Հորդորում ենք ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին. ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), որպես կանխարգելում, բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։ «Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ...