Զինված անձը ներխուժել է Երևանի բանկերից մեկը և սպառնացել. Շամշյան

17 Նոյեմբերի, 2025

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինված անձը ներխուժել է Շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ:

Դեպքի վայր են ժամանել  ոստիկանության  խմբերը:

Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, անձը բանկի մասնաճյուղից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զինված անձը մտել է բանկի մասնաճյուղ, պարանոցին գցած է եղել ցուցանակ, որի վրա գրված է եղել.

«Եթե փողերս չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր

Արցախի հայաթափման օրվա նախօրյակին Փաշինյանը խաղաղության մրցանակ կստանա

Արցախի հայաթափման օրվա նախօրյակին Փաշինյանը խաղաղության մրցանակ կստանա

Փաշինյանը Գերմանիայում,  սեպտեմբերի 18-ին, կստանա Հեսսենի խաղաղության մրցանակը։ Մրցանակը   Փաշինյանին շնորհում են՝ «որպես 2018 թվականի թավշյա հեղափոխության առաջնորդներից մեկը, ով երկիրը առաջնորդել է խաղաղության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ճանապարհով»։...

Հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը

Հրկիզել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը

Սեպտեմբերի 8-ին, ժամը 20։50-ից 21:00-ի սահմաններում անհայտ անձը Արմավիր քաղաքի Չարենցի 24 հասցեում գործող ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության 1-ին հարկի պատուհանից հրկիզել է շենքը, ապա դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը,...

Սահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել

Սահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել

Սահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել։ Այս մասին yerevan.today - ին հայտնեցին Սահմանադրական դատարանի արտաքին կապերի բաժնից։ Ամբողջական որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում, որից հետո այն կուղարկվի խորհրդարան՝ վավերացման։...

Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»

Ապօրինի հանքերը բացահայտում են իրավապահները, իսկ վերահսկողները մրցանակներ են ստանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ընդերքի վերահսկողության ոլորտում վերջին զարգացումները ծանր հարց են առաջացնում․ ինչո՞վ է զբաղված այն պետական համակարգը, որի անմիջական պարտականությունն է վերահսկել ընդերքօգտագործումը, եթե ապօրինի հանքարդյունահանման դեպքերը մեկը...

Եվրամիությունը շուրջ 90 միլիարդ եվրո է կորցրել՝ Իրանի հակամարտության պատճառով. ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը շուրջ 90 միլիարդ եվրո է կորցրել՝ Իրանի հակամարտության պատճառով. ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը շուրջ 90 միլիարդ եվրո է կորցրել՝ Իրանի շուրջ հակամարտության և Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին Եվրոպական խորհրդարանում Եվրոպական միության վիճակի մասին իր ելույթում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր...