Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մեզ ծանուցել են, որ արտահերթ նիստ է հրավիրված և տեղեկացրել, որ մեր նկատմամբ վարույթ է ներկայացվել, — այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը
«Մի քանի դիտորդական առաքելությունների հետ կապված քննարկում պիտի լինի հավատարմագրման հետ կապված հարցերով: Հնարավոր է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ընտրություններում մեր մասնակցության հարց բարձրացվի», — հայտնել է Մելոյանը:
Նշենք, որ այսօր 17։00-ին նշանակված է ԿԸՀ արտահերթ նիստ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի լիազոր ներկայացուցչի դիմումների մասին օրակարգով։ Այս մասին տեղեկացրել էր ԿԸՀ մամուլի քարտուղարը։






