Անժամկետ գործադուլ և դասադուլ Գորիսի պետական քոլեջում

14 Նոյեմբերի, 2025

Syunyacyerkir-ը գրում է.

Քոլեջի կոլեկտիվը՝ սահմանված կարգով, այդ մասին հոկտեմբերի 4-ին իրազեկել է ՀՀ վարչապետին ու ՀՀ ԿԳՄՍ նախարարին։

Գործադուլավորների և դասադուլավորների պահանջին ծանոթանալու համար ստորև ներկայացնում ենք իրազեկման գիրը։

2025 թ. մարտ-ապրիլից Գորիսի պետական քոլեջում ստեղծված վիճակի մասին Դուք տեղյակ եք, ուստի և անիմաստ ենք համարում կրկին այդ ամենը ներկայացնելը։

Նոր ուսումնական տարվա առաջին իսկ օրերից կրթօջախում շարունակում է լարված իրավիճկը, քանզի մեր դիրքորոշումը՝ ստեղծված կացության վերաբերյալ, չի փոխվել, իսկ նախարարությունը չտեսնելու և չլսելու է տալիս այդ ամենը։

Ավելին՝ հարուցված է քաղաքացիական գործ՝ ՎԴ/4825/05/25, տեղի է ունենում դատավարություն, որի ընթացքում արդեն իսկ բազմաթիվ փաստեր են ի հայտ եկել՝ Արաքսիա Սվաջյանի գլխավորած հավաստագրման հանձնաժողովի կողմից թույլ տված ապօրինությունների, փաստաթղթերի կեղծման ու աղավաղման մասին։

Այս պատմության մեջ մեզ զարմացնում է հատկապես ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անտարբերությունը՝ կարծեք ոչինչ տեղի չի ունեցել ու տեղի չի ունենում, կարծեք միևնույն է նրա համար, թե ինչ է կատարվում Գորիսի 100-ամյա քոլեջում։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 29-ին, կոլեկտիվը (57 ստորագրությամբ) դիմում է հղել նախարարին՝ առաջարկելով խնդրի կարգավորման ժամանակավոր ու ողջամիտ տարբերակ՝ հիմք ընդունելով նաև հանգամանքը, որ դատարանը կիրառել է հայցի ապահովման միջոց։

Տեսնում ենք սակայն, որ նախարարը նորից խուսափում է իրականության հետ առերեսվելուց և մեր առաջարկությունը քննարկելուց։

Տեսնում ենք նաև՝ նախարարը քայլեր է ձեռնարկում իրավիճակին առավել սրություն հաղորդելու համար։

Ավելի ենք համոզվում՝ նախարարությունը պատվեր է կատարում՝ ինչ-որ մարդկանց անձնական պատվեր՝ պետության հաշվին, կրթական հաստատության հաշվին, ուսանողների հաշվին։

Ավելի ենք համոզվում՝ տեղի ունեցողը հաշվեհարդար է ու վրեժխնդրություն՝ Կարեն Լազարյանի դեմ։

Սպառված համարվելով մեր իրավունքները և հարյուրավոր ուսանողների շահերը պաշտպանելու միջոցները, ստիպված ենք դիմել գործադուլի, որի վերաբերյալ մեր մտադրությունն ենք հայտնում Ձեզ։

Գործադուլը կմեկնարկի րոպեներ հետո այն պահից, երբ (առանց կոլեկտիվի հետ համաձայնության գալու և քննարկելու) կնշանակվի նոր ստեղծվող քոլեջի տնօրենի պաշտոնակատար։

Մեր պահանջը հետևեյալն է՝

1. չեղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի կամ նրա տեղակալի հրամանը՝ Գորիսում ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին,

2. տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգել՝ մինչև ՎԴ/4825/05/25 քաղաքացիական գործի դատաքննության ավարտը և դատարանի վճռի ուժի մեջ մտնելը,

3. տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգելու անհնարինության դեպքում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (մինչև նշված դատավարության ավարտումն ու տնօրենի թափուր տեղի համար մրցույթի հայտարարումը և նոր տնօրենի ընտրությունը) նշանակել Գորիսի պետական քոլեջի գործող տնօրեն Կարեն Լազարյանի (մեր այդ առաջարկության հիմնավորումը ներկայացրել ենք կոլեկտիվի ս.թ. սեպտեմբերի 29-ի դիմումի մեջ),

4. Գորիսում՝ պետական քոլեջում, հանդիպում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ քննարկելու ստեղծված վիճակը։

Վերոնշյալ այդ պահանջներով էլ կսկսենք գործադուլն այն պահից (ինչպես նշեցինք), երբ (առանց մեր կոլեկտիվի հետ համաձայնության գալու) կնշանակվի նոր ստեղծվող քոլեջի տնօրենի պաշտոնակատար։

Եվ կշարունակենք գործադուլն այնքան ժամանակ, քանի դեռ վերոնշյալ պահանջները չեն կատարվել։

Հ.Գ.

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԿԳՄՍ նախարարությանից իրազեկվել է, որ ստեղծվող քոլեջի տնօրենի նշանակումը կատարվում է առանց Գորիսի պետական քոլեջի կոլեկտիվի կարծիքը հաշվի առնելու, ուստի և հայտարարվում է գործադուլ վերոնշյալ պահանջներով:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...