Սյունիքի մարզում նախատեսվում է օպտիմալացնել 47 դպրոց. դպրոցներ են փակվելու. ահազանգ

14 Նոյեմբերի, 2025

syuniacyerkir.am-ի հաղորդմամբ՝  Եթե մենք չունենանք կայացած կրթական համակարգ, վաղը լավ երկիր էլ չենք ունենալու։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի դեմ հնարավոր չէ հակառակվել, փաստարկներ ներկայացնել։ Իսկ վերին մակարդակներում արվում են քայլեր, որոնք բնավ էլ միտված չեն նորմալ կրթական համակարգ ունենալուն, եթե չասենք հակառակ են դրան։  Զորօրինակ, դեռևս 2023 թ․ սեպտեմբերի  11-ից հրապարակի վրա է «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում ներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը հաստատելու  մասին» № 1790 Ա-/2 որոշումը, որի համաձայն Սյունիքի մարզում նախատեսվում է օպտիմալացնել 47 դպրոց, ըստ  Սյունիքի խոշորացված համայնքների՝ Կապանում՝ 12, Սիսիանում՝ 19, Տաթևում՝ 2, Գորիսում՝ 3, Տեղում՝ 3,  Քաջարանում՝ 4, Մեղրիում՝ 5։

Արդեն նշվեց, որ Մեղրիում ևս կան դպրոցներ, որ միավորվելու են, կամ ընդհանրապես փակվել են։ 2025-ի հուլիսին կառավարության որոշմամբ լուծարվել է Լիճք գյուղի դպրոցը։ Ավելի վաղ փակվել էր նաև հարևան Տաշտուն գյուղի դպրոցը։ Ծրագիրը «կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովում» է հորջորջվում, բայց այդ հնչեղ ձևակերպման մեջ կրթական համակարգը խարխլելու իրողություններ կան։

Կարճևանի միջնակարգ դպրոցն ունի 25 աշակերտ, նախատեսվում է միավորել նոր կառուցվող Ագարակի միջնակարգ դպրոցի հետ։ Այժմ Կարճևանի դպրոցը, ինչպես փոխանցեց կրթօջախի տնօրեն Անժելա Աղայանը, վթարային վիճակում է, հինգ տարի է՝ պարապմունքներն անցկացվում են գյուղի բուժկետում։ Կարճևանն Ագարակից հեռու է չորս կիլոմետր, այս առումով տնօրենը նշեց, որ աշակերտներին տեղափոխելու  նպատակով փոխադրամիջոց պիտի հատկացնեն։

Օպտիմալացման ծրագրում ընդգրկված է նաև Ալվանքի միջնակարգ դպրոցը, որ այժմ 39 աշակերտ ունի: Վերջիններիս ծնողները տարակուսած են, թե այդքան աշակերտ ունեցող դպրոցը ինչո՞ւ պետք է միավորել մի այլ կրթօջախի, տվյալ դեպքում Շվանիձորի դպրոցի հետ, և դիմում են  տարբեր ատյաններ՝ այդ կործանարար քայլը կանխելու համար: Բայց ո՞վ է լսողը…

Երբ թերթում ես միավորվող դպրոցների պատմությունը, տխուր իրողության ես առնչվում։ Գյուղական դպրոցում, որտեղ ժամանակին հաճախում էր մինչև 100 աշակերտ, այժմ սովորում է 7-8-9, ասել է թե՝ միանիշ թվով աշակերտ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ որոշ դպրոցներում ավելի շատ մանկավարժներ կան, քան աշակերտ։ Կապանի տարածաշրջանի Շիկահողի միջնակարգ դպրոցը մեկ աշակերտ ունի, մինչդեռ 1970-1980-ական թվականներին աշակերտների թիվը հասնում էր 200-ի, որոշ տարիների դպրոցը գործել է երկհերթ։

Տպավորություն է, որ հայրենի կառավարությունը մոռացության է մատնել գյուղը։

Տխուր է, երբ սահմանամերձ գյուղերն են ընդգրկված այդ տխրահռչակ որոշման մեջ: Տեղի-անտեղի բարբաջում են, թե գյուղը դպրոցով է կանգուն: Ահավասիկ, Կապանի ամենամեծ Դավիթբեկ գյուղի  Արամ Մանուկանի անվան դպրոցը պետք է միավորվի Արծվանիկի միջնակարգ դպրոցի հետ: Երկու գյուղը բավականին հեռու են միմյանցից, բացի այդ Դավիթբեկի դպրոցում 50 աշակերտ է սովորում, մանկավարժների 90 տոկոսն էլ տեղացի է: Եթե ձմռանն առատ տեղումներ լինեն, և ճանապարհը սառցակալի, դպրոցական երեխան ինչպե՞ս պիտի հասնի Արծվանիկ և հետ դառնա:

Ծրագրում ներառված է Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղի դպրոցը։ Այդտեղ այժմ 23 աշակերտ է սովորում։ Ի դեպ, այս դպրոցը ժամանակին կառուցել է տվել Գասպար Տեր-Մարգարյանցը՝ իր կնոջ Շուշանիկի պատվին։ Բարերարը զավակ չի ունեցել, պատգամել է՝ կառուցված դպրոցները թող լինեն մեր զավակները։ Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանը, Լորի, ինչպես Գետաթաղի և Շենաթաղի դպրոցները միանալու են Դարբասի միջնակարգ դպրոցին։ Հենակետային է դառնում նա Վաղատինի միջնակարգ դպրոցը, որին պիտի միանան Շամբի, Որոտանի, Լծենի դպրոցները։

Սկզբում համայնքներն օպտիմալացրեցին, իսկ հիմա՝ դպրոցները, ինչը ևս ենթադրում է աշխատատեղերի կրճատում, մանավանդ, երբ այն կատարվում է դատարկվող-ամայացող գյուղերի օրինակով: Եվ դա այն դեպքում, երբ Սյունիքի գյուղերը՝ հանրապետության մյուս մարզերի համեմատությամբ, երբեք աչքի չեն ընկել բնակիչների մեծ թվով:

Նմանատիպ նյութեր

Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի. փաստաբան

Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի. փաստաբան

Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սմբատ Մինասյանը։ Նա հայտնեց, որ այս պահին ԲՀԿ առաջնորդի տան քննչական գործողությունները շարունակվում են, թե ինչ են փնտրում իրավապահները՝ փաստաբանը չմանարամասնեց, քանի որ...

Ավինյանի կողմից «փրկված» քաղաքացին, 2020-ին «փրկվել էր» Արման Աբովյանի կողմի՞ց

Ավինյանի կողմից «փրկված» քաղաքացին, 2020-ին «փրկվել էր» Արման Աբովյանի կողմի՞ց

Լուր տարածվեց, թե Տիգրան Ավինյանը փրկել է կամրջից նետվել ցանկացող քաղաքացու կյանքը։ Պարզվում է, որ 2020 թվականին «Հաղթանակի» կամրջից նրա ինքնասպանության փորձը կանխել է այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը։ Բացի Արման Աբովյանից և Տիգրան Ավինյանից, այլ փրկողներ ևս...

50․000 դրամ և փորձաշրջան․ Ինչպես կիրագործվի Փաշինյանի նախընտրական խոստումը

  Հայաստանում 2026 թվականի հուլիսի 6-ից ուժի մեջ է մտել ոստիկանության որոշմամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքների վերականգնման նոր կարգը։ Այժմ այն քաղաքացիները, որոնց պատժաժամկետն ավարտվել է,...

Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա

Հայկական գյուղմթերքի արգելքից հետո Հայաստանի արտադրող-արտահանողները հայտնվել են ծանր վիճակում։ Չնայած իշխանության՝ դիվերսիֆիկացիայի խոստումներին, արտահանման նոր ուղղություններ չեն ստեղծվել, իսկ ԵՄ-ից սպասելիքները չափազանցված էին՝ հայկական գյուղմթերքը ԵՄ չի հասնում։...

Գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը

Գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. ՆԳՆ ՓԾ-ն ամփոփել է շաբաթը

Հունիսի 29-ից հուլիսի 5-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից: Մասնավորապես՝ հրդեհի՝ 261, փլուզման, ուժեղ քամու, որոնողափրկարարական՝ 3-ական, պայթյունի, սելավի,...