Կառավարությունը հաստատել է առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթը, սակայն վստահ չէ, որ այն սահուն է գործելու

14 Նոյեմբերի, 2025

Երեկ կառավարությունը գրավոր քվեարկությամբ հաստատեց առողջապահության համընդհանուր ապահովագրության ամբողջական փաթեթը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ փաթեթն արդեն ուղարկվել է Ազգային ժողով։

«Մենք հաստատել ենք այս օրենսդրական փաթեթը անհետաձգելի ռեժիմով քննարկելու, որովհետև այս բարեփոխման վրա 3 տարի նաև ԱԺ ՔՊ խմբակցության հետ ենք աշխատել,  այն բազմիցս քննարկվել է, շրջանառվել է։ Ըստ էության, մենք ունենք կոնսենսուս, նախագիծը համաձայնեցված է, որը, իհարկե, Ազգային ժողովում դեռ որոշակի փոփոխությունների կարող է ենթարկվել»,–ասաց նա։

Փաշինյանը իր հերթին նշեց. «Ընկալում է եղել, որ գուցե հունվարի 1–ից պետք չի ներդրել, այլ ավելի ուշ ժամկետներից։ Ես կողմ չեմ դրան։ Պարզ է, որ մենք բոլորս ունենք որոշակի լարվածություններ, մտավախություններ, թե համակարգը ոնց կսկսի աշխատել, բայց մեր փորձը ցույց է տալիս, որ բարեփոխումը մեկնարկում է այն կետից, երբ ինքը իրական կյանքում գնում, իր պրոբլեմին հանդիպում է։ Եկեք այդ հույսերը չունենանք, որ առաջին վայրկյաններից այնպես սահուն գնալու է։ Չի լինում այդպիսի բան, բնության մեջ ուղղակի այդպիսի բան չի լինում։

Հետևաբար մենք առանց այն էլ հետաձգել ենք, մենք անցած տարի հունվարի մեկին պիտի ընդունեինք, այս տարվա հուլիսի մեկին պիտի ընդունեինք, բայց ամեն անգամ այդ մտավախության պատճառով հետաձգվել է։ Հիմա այն դարձել է հետաձգել ենք, էլ չենք կարող հետաձգել»,–ասաց նա։

Փաշինյանը կոչ արեց խոսել խնդիրներից, ոչ թե առավելություններից, քանի որ առավելությունները ընթացքում կերևան. «Որոշ խոսույթներում կա առողջության համապարփակ ապահովագրություն։ Ապահովագրությունը համապարփակ չի, այսինքն չի ծածկելու առողջապահական բոլոր հնարավոր ծախսերը,

Ապահովագրության համակարգը ներառելու է բոլորին, բայց հունվարի մեկից էլի բոլորին չի ներառելու, սա ընդամենը առաջին փուլն է։ Եվ հունվարի մեկից էլ ում ներառեց, էլի ամեն ինչ չի, բոլոր ծառայությունները չի, որ ծածկելու է։ Նույնիսկ ներառված ծառայությունների մեջ կան բազմաթիվ ծառայություններ, որոնք էլի ամբողջությամբ չի ծածկելու, այլ որոշակի հատվածով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվելու նաև քաղաքացիներին հնարավորություն տալով, որ իրենք որոշակի նաև ճկունություններ ցուցաբերեն»,–ասաց վարչապետը։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...