Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը բախվել է հալածանքների ճգնաժամին․ GreatBritain news

14 Նոյեմբերի, 2025

Բրիտանական հեղինակավոր GreatBritain news-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում եկեղեցու դեմ հարձակումների և քաղաքական հետապնդումների, մասնավորապես, Սամվել Կարապետյանի ու հոգևորականների կալանավորման խնդիրներին։ Հոդվածում ներկայացված է նաև լորդ Ջեքսոնի խոսքը, որը նոյեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կազմակերպել էր «Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հալածանքները» թեմայով քննարկում։

Հոդվածը թարգամանաբար ներկայացնում է Tert.am-ը․

Հոդվածը վերնագրված է «Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը բախվել է հալածանքների ճգնաժամին․ երեք բարձրաստիճան հոգևորական ձերբակալվել են, իսկ մեկ արքեպիսկոպոս՝ դատապարտվել ազատազրկման»։

«Հայաստանի վարչապետը մեղադրվում է բռնապետական վարքագծի մեջ.

Հայաստանում քաղաքական հետապնդումների մասին նոր, ծավալուն զեկույցը զգուշացնում է, որ աշխարհի ամենահին քրիստոնյա երկրում կրոնի ազատությունը վտանգի տակ է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է բռնապետի պահելաձևի և Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու (որի պատմությունը սկսվում է 301 թվականից) նկատմամբ սանձարձակ հարձակում սկսելու մեջ։

Զեկույցի համաձայն՝ պարոն Փաշինյանը փորձել է հեռացնել եկեղեցու առաջնորդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, և բանտարկել եկեղեցու առաջատար հոգևորականներին ու հավատացյալներին։ Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ կառավարությանը քննադատելու համար։

Գործարար Սամվել Կարապետյանը նույնպես բանտարկվել է՝ եկեղեցու պաշտպանության օգտին հանդես գալու համար։ Նրա ունեցվածքը էլեկտրամատակարարման ընկերությունը (ՀԷՑ) բռնագրավվել է։ Կարապետյանը նախնական կալանքի տակ է գտնվում այս տարվա ամռանից՝ Երևանում խորհրդային ժամանակներից հայտնի դարձած տխրահռչակ բանտերից մեկում։

Կրոնական ազատությունների հարցերով միջկուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ, լորդ Ջեքսոնը՝ Փիթերբորոյից, ասել է. «Աշխարհի ամենահին քրիստոնյա երկրում, ինչպես նաև քաղաքակիրթ և ժամանակակից Եվրոպայում հավատարիմ քրիստոնյաներին իրենց հավատը պաշտպանելու համար բանտարկելը սարսափելի երևույթ է»։

«Քրիստոնեական համայնքները Հայաստանում պետք է պահպանեն իրենց իրավունքը՝ համախմբվելու և խաղաղությամբ աղոթք անելու՝ առանց բռնի ահաբեկման, բանտարկության կամ ավելի վատ հետևանքների ենթարկվելու», — ասել է նա։

«Աշխարհը հետևում է մարդու իրավունքների խախտումներին, որոնք կատարվում են այս ճնշված քրիստոնեական համայնքների նկատմամբ»։

Amsterdam & Partners միջազգային իրավաբանական ընկերությունը իր մանրամասն զեկույցում մեղադրել է պարոն Փաշինյանին բռնապետական վարքագիծ դրսևորման մեջ՝ մյուս տարի կայանալիք ընտրություններում իշխանությունը պահելու փորձի համար։

Վերջին տարիներին պարոն Փաշինյանի ժողովրդականության կտրուկ անկման զուգահեռ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է հսկայական ժողովրդական աջակցություն վայելել․ երկրի երեք միլիոն բնակչության շուրջ 97.5 տոկոսը իրեն համարում է ՀԱՍԵ հետևորդ, իսկ վստահության ցուցանիշը կազմում է մոտ 60%։

«Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ կատավելիքը և Սամվել Կարապետյանը կատարվողը այս բռնապետական կառավարման վերջին դրսևորումներից է։ Ազգային եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներին և նրանց կողմնակիցներին՝ անհիմն, չարամիտ և քաղաքականապես ուղղորդված դատավարություններով քննադատությունը լռեցնելու և վերջիններիս հանդեպ վերահսկողություն հաստատելու նպատակով բացահայտ հետապնդումը ժողովրդականություն չվայելող և քաղաքականապես անպիտան ռեժիմի քայլ է, որը ցանկացած գնով փորձում է կառչել իշխանությունից։

Սակայն սա նոր երևույթ չէ։ Իրականում, Հայաստանի կառավարությունը պարզապես վերադառնում է վաղուց հաստատված մի պրակտիկայի՝ քաղաքական հետապնդումները օգտագործելու միջոցով վերահսկողություն հաստատելու և պատիժ գործողություններ իրականացնելու պրակտիկային», – ասվում է զեկույցում։

Զեկույցում հավելվում է, որ «թիրախը բարձր վստահություն վայելող կրոնական հաստատությունն է և նրա կողմնակիցները»։

«2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասով Փաշինյանը իր իշխանությունը պահպանելու հուսահատ ձգտման մեջ ոչինչ չի ուզում թողնել պատահականությունների դաշտում», — նշվում է զեկույցում։

Եկեղեցու և պետության միջև հակամարտությունը առաջ եկավ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում պարտությունից հետո:

Ավելին քան 100,000 հայ ստիպված եղավ փախչել՝ փնտրելով անվտանգություն:

«Եկեղեցին իր բացառիկ առաքելությունն է իրականացրել՝ վճռականորեն պաշտպանելով Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները և ապահովելով նրանց ազգային ինքնության պահպանությունը: Հենց սա էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն բերեց բախման վարչապետի հետ, ով լայնորեն քննադատվել է թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանելությունը ձախողելու համար», — եզրափակում է զեկույցը։

Եկեղեցին և երկրի այլ ազդեցիկ հաստատություններ քննադատել են պարոն Փաշինյանին՝ երկրի սահմանների անվտանգությունը և քաղաքացիների պաշտպանությունը ձախողելու համար։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Քրիստոնեական Միջազգային Աջակցություն կազմակերպությունը քննադատել են պարոն Փաշինյանի հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ։

«2023 թվականին չկարողանալով կանխել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը, 2018 թվականից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հետապնդում է նրանց, ովքեր քննադատում են իր իշխանությունը և վարած քաղաքականությունը, — նշվում է զեկույցում:

«Փաշինյանը իր անձնական առաքելությունն է դարձրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին գահընկեց անելը՝ ներկայիս եկեղեցու ղեկավարի նկատմամբ ձեռնարկելով առցանց հարձակման մի շարք փորձեր:

Վարչապետը նաև կազմակերպել է Սամվել Կարապետյանի կալանավորումը և նրա բիզնես ակտիվների բռնագրավումը՝ այն բանից հետո, երբ բարերարը 2025 թվականի հունիսի 17-ին ի պաշտպանություն եկեղեցու հանդես է եկել հակիրճ հայտարարությամբ:

Միևնույն ժամանակ, վարչապետի կողմից եկեղեցու դեմ իրականացվող արշավի շրջանակներում եպիսկոպոսներ և հավատացյալներ են ձերբակալվել, որի նպատակը եղել է եկեղեցուն ճնշելն ու ահաբեկելը»:

Տարածաշրջանային փորձագետ և լրագրող Ալիսոն Մյուզը նշում է, որ Եկեղեցին «այդպիսի գոյաբանական վտանգի չի առնչվել այն ժամանակից ի վեր, երբ Խորհրդային Միության ամենախիստ տարիներին տեղի էին ունենում զտումներ և իշխանության կոնսոլիդացիա:

«Պատմությունը Հայաստանում կարծես կրկնվում է»,- ավելացրել է նա»:

Նմանատիպ նյութեր

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Տարերային աղետների ռիսկերի նվազեցման ազգային վարչության տվյալով՝ ավելի քան 3900 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից ավելի քան 600-ը հիդրոէներգետիկ օբյեկտների աշխատակիցներ են: Անհետ կորած է համարվում մոտ 600...

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։ Հարվածները լայնածավալ և հզոր են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե Իրանը պատասխանի, ապա կրկին կհարվածենք՝ շատ ավելի մեծ և հզոր...

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, հայտարարել է Նիկոլ...

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...