Ո՞ր ընկերությունն է ավելի շատ ոտնահարել սպառողի իրավունքները․ պետական ԲԷ՞Ց-ը, թե՞ ՀԷՑ-ը. փորձագետ

12 Նոյեմբերի, 2025

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղվա նիստում կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին լիցենզիայից զրկելու հարցը։   «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրում է.

«Սա ՀԷՑ պետականացման գործընթացի թվացյալ վերջին արարն է։ Ինչու՞ թվացյալ, որովհետև այս գործընթացը դեռ շատ երկար «կանցնի» տեղական ու միջազգային տարբեր դատարաններով և արբիտրաժներով։

Ինձ համար նիստի ելքը կանխատեսելի է։ Մեկնաբանեմ, թե ինչու։

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվում եմ 2013 թվականից։ Իհարկե, տարբեր տարիներին տարբեր ակտիվությամբ, բայց այս ընթացքում հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քննարկումներ ենք ունեցել ամենատարբեր նախարարություններում, տեսչություններում, հանձնաժողովներում ու պետական կառավարման այլ մարմիններում։ Բացառություն է եղել ՀԾԿՀ-ն, որը թվում էր՝ ամենամոտերից է գործառույթների իմաստով։ Ավելի քան 12 տարվա ընթացքում ՀԾԿՀ-ում եղել եմ 2 անգամ, 2-ն էլ «ստիպված»։ Առաջինը՝ մոտ տասը տարի առաջ, երբ դիմել էինք մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ քննարկելու կապի օպերատորների հետ կապված խնդիր, ու հանձնաժողովը գործը քննելուց հետո պարզեց, որ իհարկե մոլորեցնեղ տարր կա, բայց տնտեսվարողները մեղավոր չեն, որովհետև կատարել են ՀԾԿՀ որոշումը։ Երկրորդը՝ գործընկերս խնդրեց՝ Մելիտա Հակոբյանը, մասնակցել փակ քննարկման, հարգանքից ելնելով, չկարողացա մերժել։ Հանձնաժողովի հետ շփումներիս բացակայությունն ունեցել է մեկ պատճառ․ միշտ կարծել և կարծում եմ, որ այս կառույցը գործում է ոչ թե ելնելով սպառողների շահերի պաշտպանությունից, այլ պարզապես մի կառույց է, որն իր որոշումներով փաթեթավորում է քաղաքական որոշումները։ Դա է պատճառը, որ վաղվա նիստի ելքն ինձ համար կանխատեսելի է։ Այդուհանդերձ, չեմ կարող մի քանի հարցադրում չներկայացնել, որոնք կցանկանայի բարձրաձայնվեին նիստի ընթացքում։

 Քաղաքական այլ իրողությունների պայմաններում՝ նմանատիպ խախտումների դեպքում, լիցենզիայի կասեցման հարց կքննարկվե՞ր, թե՞ հանձնաժողովը կսահմանափակվեր վարչական պատասխանատվությամբ։ Մինչ օրս եղած նախադեպերն ինչպիսի՞ն են։

 Հայաստանում երբեք էլ հանրային ծառայություննեի մատուցողները չեն հիացրել սպառողներին իրենց ծառայության որակով, և վատի ու վատագույնի մեջ ընտրության սկզբունքով, ո՞ր ընկերությունն է ավելի վատ կառավարվել ու ավելի շատ ոտնահարել սպառողի իրավունքները․ պետական ԲԷ՞Ց-ը, թե՞ ՀԷՑ-ը։

 Ըստ ձեր աշխատակցի հանրային խոսույթի՝ միայն նախորդ տարի Վեոլա ջրի հետ կապված ստացել եք 2000-ից ավելի բողոք։ Մտածե՞լ եք, թե քանի բողոք ու խախտում կլինի, եթե Վեոլայի ներսում պետությունը փորձի ինքնուրույն պարզել խախտումների քանակը։

 Ըստ էության, ոլորտը վերահսկող միակ կառույցը դուք եք, պետակա՞ն, թե՞ մասնավոր ընկերությանն ավելի անկաշկանդ«կհսկեք»՝ պաշտպանելու սպառողի իրավունքը։

 Եվ վերջում. շատ վատ է, որ սերվերներից տվյալներ են անհետացել։ Ինչու՞ ուժայինները չեն պարզել՝ դա միտումնավոր է արվել, թե ոչ։ Այդպիսով, ոչ միայն քրեական պատասխանատվության կարող էին ենթարկել, այլ նաև կլեգիտիմացնեին ձեր կասեցման որոշումը։ Ի վերջո, տարիներ շարունակ դուք էիք հիանում ՀԷՑ-ով, երբ մենք բարձրաձայնում էինք ՀԷՑ-ում առկա խնդիրները, գոնե «պարզերես անող» նոր հանգամանք ի հայտ կգար»,-գրել է նա:

 

Նմանատիպ նյութեր

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների նկատմամբ կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքը։ Ժամը 18։00-ին կքննվի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության...

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար

ԿԸՀ-ից հայտնում են․ «2026 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նոյեմբերի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրել է Անկախ դիտորդ...

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի, պետության դեմ ուղղված հրապարակումների և կրոնական ատելություն հրահրելու...

Ինֆանտիլ, դիլետանտ, դեմագոգ լինելով՝ երկիր են ղեկավարում․ Դավիթ Կարապետյանը՝ Փաշինյանի և Զելենսկու մասին

Ինֆանտիլ, դիլետանտ, դեմագոգ լինելով՝ երկիր են ղեկավարում․ Դավիթ Կարապետյանը՝ Փաշինյանի և Զելենսկու մասին

Եվրոպան ճգնաժամի մեջ է, Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերածվում են քաղաքական պայքարի, իսկ աշխարհաքաղաքական կենտրոնները վերանայում են իրենց առաջնահերթությունները։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ YerevanToday-ի տաղավարում զրուցել են Ֆրանսիայի զարգացումների,...