Սա բացահայտ անօրինական գործընթաց է. փաստաբանը՝ հոգևորականների ձերբակալությունների մասին

12 Նոյեմբերի, 2025

Ես գիտեմ, որ այլ հոգևորականների էլ են հրավիրել հարցաքննության, որպես վկա։ Այս գործը, եթե հիշում եք, Նաթան Սրբազանի հեռախոսային խոսակցության հրապարակման հետ էր կապված, իբրև թե հարկադրաբար անձին ստիպել են, որ գնա հավաքների մասնակցի. Այդ հիմքով էր քրեական վարույթը գնում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, լրագրողների հետ զրույցում նշել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Բայց նաև քրեական վարույթը հիմա գնում է խտրականության հիմքով։ Իհարկե, այն տեղեկությունները, որը ես իմացա քննչական մարմնում, դրա մասին չեմ կարող խոսել, բայց այն, ինչը որ մինչև այդ գիտեի և դրա մասին կարող եմ խոսել։ Խտրականությունը, ըստ էության, իրենք համարում են, որ ինչ-որ հոգևորականի նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել։ Այստեղ իրենք ուղիղ հակադրվում են Սահմանադրության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի հետ։ Ինչու՞, որովհետև և Սահմանադրությամբ, և այդ օրենքով երաշխավորվում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը, ճանաչվում է այդ առաքելությունը, ինչպես նաև ինքնակառավարումը իր նվիրապետության սահմաններում։

Հիմա եթե խտրական վերաբերմունք են համարում, օրինակ այդ հոգևորականների ներեկեղեցական հարցերը, ստացվում է՝ եկեղեցին խտրականության վայրը, որովհետև օրինակ, կնոջը չի թույլատրվում դառնալ քահանա կամ եպիսկոպոս։ Սուրբ հաղորդություն չի թույլատրվում ընդունել չմկրտված անձին։ Նույն այդ տրամաբանությամբ իրենք կարող են ասել՝ այ խտրական վերաբերմունք է։ Մենք կարծում ենք, որ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին և բացահայտ անօրինական գործընթաց է»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ խտրականության մասին է խոսքը այս գործի շրջանակներում, նա պատասխանեց. «Ենթադրում եմ, որ խտրական վերաբերմունք են համարել հոգևորականներին նկատմամբ կարգալույծ հռչակելու որոշումները։ Եթե այդ տրամաբանությամբ նայենք, վարչապետը բազմաթիվ որոշումներ է կայացնում, մարդկանց է ազատում աշխատանքից, դատական բազմաթիվ վեճեր կան, որ մարդիկ դատարաններ են դիմում, նշանակում է, դրանք բոլորը խտրականություն են»։

Փաստաբանը նկատեց, որ այդ հեռախոսային խոսակցության հրապարակելու մասով գաղտնիությունը խախտելու հիմքով վարույթ չեն նախաձեռնել և այդ հարցը չեն քննարկել. «Առաջինը դա պետք է իրենց հետաքրքրեր, առավել ևս, երբ հոգևորականը հայտնում է, որ ապօրինի կերպով է այդ խոսակցությունը ձայնագրվել ու հրապարակվել։ Այս պայմաններում քննչական մարմինը պարտավոր էր այդ մասով վարույթ նախաձեռնել, որը չի արել։ Փոխարենը զբաղվել է այդ ձայնագրության մեջի բովանդակության մասով»։,–ասել է Արա Զոհրաբյանը։

Նա տեղեկացրել է, որ այս երկու-երեք օրվա ընթացքում 9-10 հոգևորականներ պետք է գան որպես վկա ցուցմունք տան։

Նմանատիպ նյութեր

Ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյանը համեմատել է Մալվինասի և ԼՂ-ի հարցերը

Ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյանը համեմատել է Մալվինասի և ԼՂ-ի հարցերը

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից հետո Ֆոլքլենդյան կղզիների՝ Մալվինասի շուրջ վեճի հիշողությունը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Քաղաքական գործիչները, պատերազմի վետերանները և մեկնաբանները բացահայտորեն կապեցին...

1 մլրդ 35 մլն դրամ` ՀՀ մարզպետների աշխատակազմերին

1 մլրդ 35 մլն դրամ` ՀՀ մարզպետների աշխատակազմերին

2026 թվականի պետական բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1 մլրդ 35 մլն դրամ, որը կուղղվի 8 համայնքի 9 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը: Կառավարության նիստում ներկայացնելով նախագիծը՝ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց․ Առաջարկվում է...

Մոսկվան հիշեցրել է եռակողմ հայտարարությունների մասին և առաջարկել իր աջակցությունը

Մոսկվան հիշեցրել է եռակողմ հայտարարությունների մասին և առաջարկել իր աջակցությունը

Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ: «Էական ներուժ ունի «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակը, որը...

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը․ Դատախազություն

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը․ Դատախազություն

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ, ներկայացված միջնորդությունը բավարարվել է. «Արարատցեմենտ» ՓԲ...

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է  ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը․ նախագիծը սահմանված կարգով կուղարկվի Սահմանադրական դատարան։ «Սահմանադրական դատարանի կողմից նշած միջազգային պայմանագրում ՀՀ-ի սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու...