Գտեք մեկ այլ հասարակություն, որ սա հանդուրժի. Արթուր Խաչիկյան

10 Նոյեմբերի, 2025

Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրում է.

Նորություններ «Վեցերորդ պալատից»

-Դու ինչու չկանգնեցրեցիր պատերազմը, ինչի՞ համար սպանեցիր 5,000 տղա։

-ԿԳԲ՛։ ԿԳԲ՛։ ԿԳԲ՛։ Նախկիննե՛ր։ Նախկիննե՛ր։ Նախկիննե՛ր։ Գորբաչով՛։ Կոռուպցիա՛։ Կոռուպցիա՛։

-Դու ինչու Պրահայում հանձնեցիր Ղարաբաղը, ինչու հանձնեցիր 120,000 մարդ։

— Պարան՛։ Պարան՛։ ԿԳԲ՛։ Ինքնիշխանություն՛։ Անկախություն՛։

— Ինչի՞ համար տապալեցիր բանակցությունները, ինչի՞ համար հրաժարվեցիր խաղաղության ծրագրից, սկսեցիր «ձերի սկզբունքից», ինչի՞ համար հրահրեցիր պատերազմը։

— Պարան՛։ Պարան՛։ Կոռուպցիա՛։ Կոռուպցիա՛։ Նախկիննե՛ր։ ԿԳԲ՛։ ԿԳԲ՛։

— Եթե ուզում էիր զիջումների գնալ, ապա ինչու դա չարեցիր մինչև պատերազմը, ինչու խեղվեցիր մեր տղաներին։ Եթե սա մեր վզին պարան էր, ապա ինչու ասում էիր, թե սա մեր նոր Սարդարապատն է։

— Ինքնիշխանություն՛։ Անկախություն՛։ Նախկիննե՛ր։ ԿԳԲ՛։ Կոռուպցիա՛։

— Ո՞ր ինքնիշխանությունն ու անկախությունն ասում ես, եթե արդեն Մեղրին հանձնվել է, Տավուշը հանձնվել է, արդեն Սևանի մասին են խոսում։

— ԿԳԲ՛։ ԿԳԲ՛։ Նախկիննե՛ր։ Նախկիննե՛ր։ Կոռուպցիա՛։ Կոռուպցիա՛։

Այ քեզ երկիր, որտեղ ղեկավարն ուղիղ տեքստով ասում է, որ 5,000 հայ տղաների կյանքը պարան էր մեր վզին, որ պիտի կտրեին։ Որ 120,000 արցախցին պետք է դառնային փախստական, որպեսզի մնացած Հայաստանը դառնա «անկախ» (այսինքն, երբ քո երկրի տարածքով միջանցքներ են անցկացնում առանց քեզ հարցնելու)։ Մենք ապրում ենք երկրում, որտեղ պատերազմ հրահրելը, կանխամտածված պարտությունը, Ղարաբաղի ոչնչացումը ու Հայաստանի հանձնումը պարզապես ներկայացվում են որպես «պետական շահ»։

Մեղրին էլ պարան՞ էր մեր վզին։ Սևանը՞։ Սյունիքը՞։ Դե ինչ, պատրաստվենք կտրել մեր բոլոր պարանները։ Պատասխան՝ հոգեպես հիվանդ մարդու հիստերիկ նոպաներ։

Գտեք աշխարհում մի այլ երկիր, որտեղ ղեկավարը բացահայտ խոստովանում է, որ զոհաբերել է իր ժողովրդին, դարձել հազարավոր զինվորների մահվան պատճառ, հանձնել է հայրենիքը, միայն թե մնա իշխանության։

Գտեք մեկ այլ հասարակություն, որ սա հանդուրժի։

Նմանատիպ նյութեր

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու

Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռազմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ դա կլինի ամենախոշոր գործողությունը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր, երբ Իսրայելը վերահսկողություն...

Հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով․ Նարեկ Կարապետյան

  «Մեզ համար նորություն չէ։ Հիշո՞ւմ եք, որ համապետական ընտրություններից առաջ օրը 150 մեր թիմակցի էին ձերբակալում։ Եվ մեզ համար լրիվ պարզ է իրենց գործելաոճը․ հասցնում են վերջին օրերին ու ամբողջ անձնակազմին ձերբակալում են ինչ-որ գործով՝...

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանում մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից։ Ինչպես հաղորդել է Reuters գործակալությունը, որոշումն ընդունվել է անչափահասների առողջության և անվտանգության վրա սոցիալական ցանցերի ազդեցության...

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը ուկրաինական գերությունից վերադարձվել է 270 ռուսաստանցի զինծառայող։ Դրա դիմաց Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 270 ռազմագերու։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ վերադարձված ռուսաստանցի...

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնու են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Մյուս 8 տուժածները...