Ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար. «Ժողովուրդ»

8 Նոյեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին` գիշերվա ցրտին, գնացել էր Այրում կայարան, իր խոսքերով` պատմական իրադարձությունն ավետելու. նա այնքան ոգևորվեց, որ հայտնվեց միջազգային սկանդալում:

Բանն այն է, որ նախարար Պապոյանը հայտարարեց, թե 3 տասնամյակ հետո Ադրբեջանի տարածքով, Վրաստանով բեռը եկավ Հայաստան, մի մասն էլ դեռ ճանապարհին է․այս իրողությունը նա պայմանավորեց միայն օգոստոսի 8-ի հռչակագրով՝ «Հողի վրա խաղաղության արտացոլում» ձևակերպմամբ:

Իսկ որն է իրականությունը:

Ղազախստանից Հայաստանի համար նախատեսված շուրջ 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոնները դուրս են եկել Ադրբեջանի Բալաջարի երկաթուղային կայարանից և Վրաստանի տարածքով շարժվել դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը։ Ռուսական, ադրբեջանական կողմը տեղեկություն տվեց, որ բեռը Ադրբեջանով, Վրաստանով Հայաստան է հասել Ռուսաստանի կազմակերպմամբ։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան և Բաքուն համաձայնության են եկել ռուսական բեռների տարանցման հարցում, և առաջիկայում Հայաստան կուղարկվի ևս 132 վագոն ցորեն` դարձյալ Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս Ղազախստանում հայտարարել էր, որ Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման սահմանափակումը։

Սակայն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կանգնելով գնացքի վագոնների ֆոնին, հայտարարել էր, թե սա օգոստոսի 8-ի` «Թրամփի ուղու» տրամաբանական շարունակությունն է։

Պապոյանի երկու պնդումները փաստացի սխալ են․

1. Ցորենի մատակարարումը ՌԴ-ի նախաձեռնությունն է, ոչ թե «Թրամփի ուղու» արդյունքը։

2. Բեռը Ադրբեջանից անմիջապես Հայաստան չի մտել, այլ անցել է Ադրբեջան → Վրաստան → Հայաստան երթուղով։ Այսինքն՝ Ադրբեջանը Հայաստանի հետ սահման չի բացել:

Այս մասին ակտիվորեն գրվում է ռուսական և ադրբեջանական մամուլում՝ ընդգծելով, որ սա տարանցման արգելքի վերացում է ընդամենը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Երևանում կրկին փողոցներ կփակվեն

Երևանում կրկին փողոցներ կփակվեն

Երևանում Ամանորի ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած...

Քաղաքական պայմանավորվածությունների պատճառով Արցախից հայերի բռնի տեղահանման հետևանքները կարող են անուշադրության մատնվել․ Սիրանուշ Սահակյան

Քաղաքական պայմանավորվածությունների պատճառով Արցախից հայերի բռնի տեղահանման հետևանքները կարող են անուշադրության մատնվել․ Սիրանուշ Սահակյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին վտանգ կա, որ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքները պատշաճ ուշադրության չեն արժանանա։ Երկու երկրների միջև համաձայնագիրը բռնի տեղահանման հետևանքներին վերաբերող որևէ դրույթ չի պարունակում, իսկ...

ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի նոյեմբերի 14-ին կայացած նիստում (ԿԸՀ) հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի դեկտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների...

Հայաստանը և Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը. Փաշինյան

Հայաստանը և Թուրքիան մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը. Փաշինյան

Հայաստանն ու Թուրքիան  մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը։ Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA)  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված...