ԵՄ-ն 5 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրվի Ոստիկանությանը

7 Նոյեմբերի, 2025

Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում և փրկարար ծառայությունում» ծրագրի բացման արարողությունը, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Մասնակցում էին նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ԵԱՀԿ քարտուղարության կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի Գործառնական ծառայության տնօրենի տեղակալ Շոն Դե Կալուն, ՆԳ նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին՝ ՆԳ նախարարն ընդգծել է, որ Ծրագրի մեկնարկը վկայում է երկկողմ ջանքերի գնահատման և նախորդ նախաձեռնության դրական արդյունքների մասին։

Ըստ նախարար Սարգսյանի՝ ծրագիրը կարևոր ներդրում է ունենալու նաև Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի համատեքստում։

Արփինե Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ Ծրագիրը ներառում է ոչ միայն ոստիկանության բարեփոխումների շարունակականությունը, այլ նաև փրկարար ծառայության և աղետների ռիսկի կառավարման ոլորտների զարգացումը՝ ապահովելով դրանց համաչափ ընդգրկումը։ Կարևորվել է նաև Փրկարար ծառայության կարիքների համար հատուկ տեխնիկայի ձեռքբերումը, աղետներին առաջինը արձագանքողների ինստիտուտի հիմնադրումն ու շարունակական զարգացումը՝ ապահովելով նրանց անհրաժեշտ վերապատրաստումները, իրական ժամանակում աղետների ռիսկի կանխատեսման և կառավարման 3D մոդելավորմամբ ԵՄ-ում կիրառվող գործիքի ներդրումը։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ ՆԳՆ համակարգային բարեփոխումների շրջանակներում ուղենիշային արդյունքներ են գրանցվել և բարեփոխումների ճանապարհի հաջող ընթացքի մասին է վկայում այն, որ բացահայտվում են նոր շերտեր, որոնք մինչ այդ տեսանելի չէին։

Նախարարը շեշտել է, որ ծրագիրը կենտրոնանում է առավելապես քրեական և համայնքային ոստիկանությունների կարողությունների զարգացման վրա։ Նա հանցավորության կանխարգելման տեսանկյունից կարևորել է ինտելեկտի վրա հենված օպերատիվ աշխատանքի մեթոդաբանությունը, իսկ Համայնքային ոստիկանության դեպքում՝ համայնքամետ ծառայության իրականացումը, համայնքի հետ շփման տարբեր մեթոդների, գործիքների նախատեսումը։

Ծրագրի թիրախային ուղղություններից Արփինե Սարգսյանը կարևորել է նաև ծառայողներին հոգեբանական աջակցության տրամադրումը, ինչը հնարավորություն կտա նրանց հոգեբանական առողջ պատկերով շարունակել իրենց առջև դրված խնդիրների իրականացումը։

«Ուզում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը` շարունակելու Ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումները, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ գործնական և թե՛ նաև կարողությունների զարգացման, հմտությունների կատարելագործման ուղղությամբ, որովհետև մենք հեռու ենք այն մտքից, որ որևէ ինստիտուտի ներդրումն արդեն իսկ բավարար է, որպեսզի մենք արձանագրենք, որ այս կամ այն բարեփոխումն իրականացվել է․ հակառակը, սա մի նոր գործընթացի մեկնակետ կարելի է դիտարկել»,- նշել է ՆԳ նախարարը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր խոսքում կարևորել է համատեղ ծավալուն աշխատանքն ու քաղաքացիակենտրոն մոտեցումները՝ նշելով, որ դրանք նպաստում են բարեփոխումների արդյունավետ իրականացմանը և կարիքների առաջնահերթ հաշվառմանը:
«Շնորհակալություն եմ հայտնում ՆԳ նախարարին և նախարարության ողջ թիմին՝ նվիրումի և գործընկերների կարիքներին հաղորդ լինելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել ծրագրի արդյունավետ իրականացմանը՝ կիրառելով եվրոպական լավագույն փորձը և անհրաժեշտ գործիքակազմը»,-նշել է Վասիլիս Մարագոսը:

Համատեղ հավակնություններին, թիրախային ուղղություններով աշխատանքին և արդյունավետ գործընկերությանն է անդրադարձել Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին. «Ծրագրի անվանումը պատահական չէ. այն խորհրդանշում է պաշտպանական վահան, ինչպես պատահական չեն նաև այն նպատակները, որոնք ծրագրի հիմքում են՝ մարդկանց իրավունքները պաշտպանելու և իրավունքի գերակայությունն ապահովելու համար հաշվետու և կայուն ինստիտուտների ստեղծում, կարողությունների ամրապնդում»։

ՆԳ նախարարության կառուցողական մոտեցումները բարձր է գնահատել ԵԱՀԿ քարտուղարության կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի Գործառնական ծառայության տնօրենի տեղակալ Շոն Դե Կալուն։ Նրա խոսքով՝ «Ծրագիրն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն ապահովելու է բարեփոխումների շարունակական և համակարգված իրականացում՝ հիմնվելով նախորդ ծրագրի արդյունքների վրա»։

Միջոցառման մասնակիցներն ամփոփել են բարեփոխումների նախորդ փուլերում կատարված աշխատանքներն ու ներկայացրել Ծրագրի հիմնական ուղղություններով որդեգրած մոտեցումները։

Ոստիկանության և Փրկարար ծառայության բարեփոխումների նոր առաջնահերթությունների և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությամբ են կիսվել ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ենոքյանն ու պետի տեղակալ Մերուժան Խաչատրյանը։

Ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանն ու Հայաստանում ԵԱՀԿ ծրագրի ազգային համակարգող Դինա Անանյանը ներկայացրել են Ծրագրի տեսլականը, հիմնական ռազմավարական ուղղություններն ու ակնկալվող գործողությունները։

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի կողմից՝ Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ։ Շուրջ 5 միլիոն եվրոյի ներդրումը կուղղվի Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում եվրոպական և միջազգային չափանիշներին, ինչպես նաև ԵՄ լավագույն փորձին համապատասխան արդյունավետ և հաշվետու կառուցակարգեր ապահովելուն։

Նմանատիպ նյութեր

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան

Այժմ, երբ Սահմանադրական դատարանն արդեն հրապարակել է իր վճիռը հունիսի 7-ի վիճարկված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, թույլ տվեք ներկայացնել նաև իմ անձնական վճիռը։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Մանրամասն հետևելով ամբողջ ընտրական...

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքը

Հունիսի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Պետրոս Ադամյան փողոցում Իրանի Իսլամական...

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հայաստանի մասին պետք է մտածի Հայաստանի կառավարող ուժը, ոչ թե որևէ աշխարհաքաղաքական կենտրոն․ Հակոբ Բադալյան

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդիրներից, եւ որքան մարդ է գոհ, որ երեւանյան շուկաներում ու սուպերմարկետներում նկատելի էժան են այդ մթերքները: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ «Մինչդեռ...

«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան

Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական...