Սուրն այլևս անհրաժեշտ չէ․ ստեղնաշարը բավարար է ճշմարտությունն ասողներին հարվածելու համար. Տեր Ռուբեն

7 Նոյեմբերի, 2025

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրել է.  «ԹՎԱՅԻՆ ԿՈԼԻԶԵՅ. Աշխարհը փոխում է գործիքները, բայց ոչ իր հոգին։

Մի ժամանակ քրիստոնյաներին նետում էին առյուծների առաջ, այսօր՝ հասարակական կարծիքի։ Ծնոտները այլևս գազանների չեն, այլ թվային ատելության, որը խժռում է ճշմարտությունն ասել համարձակվողների հեղինակությունն ու արժանապատվությունը։

Երեկվա նահատակներն իրենց մահկանացուն կնքեցին հրապարակներում, այսօրվանը խաչված են սոցիալական ցանցերում։ Այն ժամանակ արյունը հոսում էր Կոլիզեյի ավազներում, այսօր այն հոսում է զրպարտությունից ու ստերից վիրավորված խղճմտանքների մեջ։ Ժամանակակից դարաշրջանը մարմնի տանջանքները փոխարինել է հոգու լինչի դատաստանով։

Սուրն այլևս անհրաժեշտ չէ․ ստեղնաշարը բավարար է ճշմարտությունն ասողներին հարվածելու համար։

«Հասարակական կարծիքը» դարձել է նոր տիպի ամբոխ՝ առանց դեմքերի, բայց նույնքան դաժան։ Մարդիկ դատում են առանց իմանալու, վիրավորում՝ առանց պատճառի, և խաչում՝ առանց խղճի։

Նրանք, ովքեր պաշտպանում են ճշմարտությունը, քարկոծվում են, իսկ ովքեր արդարություն են փնտրում, ծաղրուծանակի ենթարկվում։

Բայց ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր՝ Հոգին մնում է նույնը․ այն Հոգին, որ պահեց նահատակներին, կպահի նաև այսօրվա խղճի հալածյալներին։

Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար։ Բավական է կանգնել Ճշմարտության կողքին։

Եվ եթե մեր դարաշրջանի Կոլիզեյը թվային է, ապա մեր հավատարմությունն էլ պետք է լինի հոգևոր՝ անտեսանելի, բայց անսասան»։

Նմանատիպ նյութեր

Պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան

Պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան

Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: «Երբ դա տեղի ունենա, կարող ենք արձանագրել, որ դրել ենք Հայաստանի պետականության հարատևության...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ |Շինարարների փողոցում քանդում են կրպակներն ու խանութները

Լարված իրավիճակ Աջափնյակում․ Շինարարների փողոցում քանդում են կրպակներն ու խանութները։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները բանավոր տեղեկացրել էին, որ այսօր՝ 9:30-ին, կսկսեն Շինարարների փողոցում կրպակների քանդումը։...

Կալասը կոչ է արել ԵՄ-ին մշակել անվտանգության սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմ

Կալասը կոչ է արել ԵՄ-ին մշակել անվտանգության սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմ

Եվրամիությանը (ԵՄ) անհրաժեշտ է մշակել արտակարգ անվտանգության արձանագրություն՝ սպառնալիքների առաջացման դեպքում պատասխան միջոցները արագ համաձայնեցնելու համար։ Այս կարծիքն է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա...

Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին կամրջի մոտ բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավnրներ

Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին կամրջի մոտ բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավnրներ

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին բախվել են 24-ամյա Արսեն Ա․-ի վարած «Nissan Note» մակնիշի ավտոմեքենան և 63-ամյա Աշոտ Ա․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում...