42-ամյա Սասուն Ադամյանի բազմանդամ ընտանիքն ապրում է Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի Վարագավան գյուղում՝ ծայրահեղ ծանր պայմաններում։
Ընտանիքի 5 երեխաներից 2-ը տարբեր հիվանդություններ ունեն, 2․5 տարեկան Աշխենի աջ աչքն ընդհանրապես չի տեսնում, էպիլեպսիա հիվանդություն ունի։ Ընտանիքի 5-րդ երեխային տրվող 50հզ դրամ նպաստը նույնիսկ չի բավարարում նրան հիվանդանոց տանելու տրանսպորտային ծախսին։
Գյուղի վարչական ղեկավարը հաճախ ինքն է իր մեքենայով երեխային հիվանդանոց հասցնում, փորձում է աջակցել, բայց ընտանիքի անապահովության նպաստի ու թոշակի առյուծի բաժինը ԴԱՀԿ-ն է գանձում։
Մանրամասն՝ տեսանյութում։






