Սոցապնախարարության կահույքը տեղաշարժելիս դարձել է ոչ պիտանի․ նորը կգնեն

6 Նոյեմբերի, 2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար կհատկացվի՝ կահույք գնելու համար: Որոշումը ներառված է կառավարության նիստում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախարարության աշխատակազմի առկա գույքը ձեռք է բերվել դեռևս 2000 թվականին: 2025 թվականի ՀՀ պետական բյուջեով ԱՍՀՆ պահպանման համար նախատեսված միջոցներից իրականացվել է Կառավարական 3-րդ շենքում Նախարարության աշխատակազմի զբաղեցրած վարչական տարածքի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, որի ընթացքում առկա գույքի որոշ քանակություն տեղաշարժվելու, տեղափոխվելու արդյունքում դարձել է հետագա օգտագործման  համար ոչ պիտանի:

Վերոգրյալով պայմանավորված առաջացել է անհրաժեշտություն՝ ձեռքբերելու նոր գույք, որի ձեռքբերման համար նախագծով առաջարկվող ֆինանսական միջոցի չափը կազմում է 5,760.0 հազար դրամ:

Նմանատիպ նյութեր

Հենց Եղոյանը մոտենում է ամբիոնին, ես «Փիղն ու շնիկը» առակն եմ էլի ու էլի ուզում կարդալ․ Արթուր Խաչատրյան

  «Ազնիվ խոսք՝ Աստված, հենց Եղոյանը մոտենում է ամբիոնին, ես Կռիլովի «Փիղն ու շնիկը» առակն եմ էլի ու էլի ուզում կարդալ։ Գիտե՞ք, երբ դուք խոսում եք ժողովրդավարության մասին, երբ Դաշնակցությունը իշխանություն էր, աշխարհի առաջին երկրներից...

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը. «Սպուտնիկ Արմենիա»

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը. «Սպուտնիկ Արմենիա»

Երևանում մեկնարկել է ՀԿԵ-ի (Ռուսական երկաթուղիների դուստր ընկերություն) կոնցեսիայում գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերը քննարկելու նպատակով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։Երկու երկրների ներկայացուցիչների...

Բանտերը լցված են քաղաքական հալածանքի ենթարկվող մեր քաղաքացիներով․ Լիլիթ Գալստյան

«Ինչպես գիտեք, երեկ Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցան «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումները, որոնց միացել էր նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Լսումները վերաբերում էին Հայաստանում ժողովրդավարության հետընթացին, ինչպես նաև...

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցերը. ԱԳՄԱՆ

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության զարգացման հարցեր, այդ թվում՝...

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ

«Չափազանց երկար ժամանակ մենք Ռուսաստանի հետ երկխոսության վարումը փոխանցել ենք ուրիշներին, ինչը, իմ կարծիքով, անպատասխանատու է», - հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին: Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կոչ է արել Եվրամիության երկրների...