ԱՄՆ-ում մեծ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին․ Մարիաննա Ղահրամանյան

4 Նոյեմբերի, 2025

«Մեր ձեւով» ժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է. «Ի պատասխան մի շարք ԶԼՄ-ների հարցերի` տեղեկացնում եմ, որ Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը դեռևս չի կայացել, այն կայանալու է հաշված ժամերի ընթացքում։ Հարցազրույցի նկատմամբ հետաքրքրությունը երկկողմանի է եղել։
Ինչ վերաբերում է իշխանական զլմների և հարթակների կողմից տարածած կեղծ տեղեկություններին, թե հարցազրույցն իրականացվել է վճարովի հիմունքներով ու լոբբիստական աշխատանքի արդյունքում, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել։ ԱՄՆ-ում մեծ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։ Քաղաքակիրթ աշխարհը, իհարկե, զարմացած է, որ իրեն ժողովրդավար հռչակած պետության ղեկավարը եկեղեցուն պաշտպանելու համար ազգային բարերար է կալանավորում ու անհաշտ պայքար մղում մեր ազգային ինքնության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։
Հասկանում եմ, որ ներկայիս իշխանությունները ամեն ինչ իրենց սեփական արշինով են չափում։ Ի դեպ, իշխանություններին կոչ ենք անում հրապարակել, թե վերջին յոթ տարիների ընթացքում պետբյուջեի միջոցներից որքան գումար է հատկացվել արևմտյան տարբեր պարբերականներում Նիկոլ Փաշինյանի հարզացրույցները կազմակերպելու և վերջինիս «մտքի գոհարները» հրապարակելու համար»։

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի կալանքը քաղաքական պատվեր է և նոր արհավիրքների սկիզբ․ Մեսրոպ Մանուկյան

  8-րդ օրն է, ինչ ապօրինի կալանքի տակ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Աշխարհաքաղաքակա՞ն, թե՞ ներքին քաղաքական հրահանգ, ինչո՞ւ հերթական հանձնումներից առաջ և ո՞րն է կալանքի իրական նպատակը։ Այս և այլ հարցերի շուրջ այսօր՝...

Քոչարյանին մեկուսացնում են, որովհետև նա ունակ է նստել սեղանի շուրջ և խոսել․ Բագրատ Միկոյան

«Այո՛, երբ Արցախը հանձնվում էր, նախագահն ազատության մեջ է եղել, բայց եկեք մի փոքր հետ գնանք։ Մինչև դա, երբ Փաշինյանը հայտարարեց, որ արտաքին խաղացողները մեզ ասում են՝ նշաձողն իջեցրեք, եկեք չմոռանանք, որ եղավ փողոց, եղավ մեծ շարժում, ու դրա...

Հրայր սարկավագը այն հոգևորականն է, ով վերջին ժամերգությունը կատարեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Հրայր սարկավագը այն հոգևորականն է, ով վերջին ժամերգությունը կատարեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Այսօր 18 արդարներից Հրայր սարկավագ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է: Այդ մասին գրում է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանը։ «Հրայր սարկավագը այն հոգևորականն է, ով վերջին ժամերգությունը կատարեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որն այժմ, ցավոք, վերացված է...

ՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանին

ՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանին

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանին և հետևողականորեն զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Իսլամական Հանրապետության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարարի...

59 քաղաքացիներից հափշտակել են 1 միլիարդ դրամ. գործը քրեական դատարանում է

59 քաղաքացիներից հափշտակել են 1 միլիարդ դրամ. գործը քրեական դատարանում է

Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 59 քաղաքացիներից 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ հափշտակած, ևս 19 քաղաքացիներից 38 միլիոն 879 հազար դրամի հափշտակության փորձ կատարած անձանց վերաբերյալ...