Կարևորը քաոս լինի ու ցնցումներ. «Փաստ»

4 Նոյեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զանազան մանիպուլ յատիվ «փիլիսոփայություններից» ու նմանօրինակ դրսևորումներից զատ, էլ ո՞ր իրավիճակներում է Նիկոլ Փաշինյանն իրեն զգում ինչպես ձուկը ջրում:

Ակնհայտ է, որ Փաշինյանի համար քաոսը, խառնաշփոթը, բախումները, խժդժությունները գործունեություն ծավալելու հոգեհարազատ միջավայր են: Այսինքն, նա իրեն այդ շփոթի, իրարանցման մեջ ոչ թե պարզապես լավ է զգում, այլ ակտիվորեն ծավալվում է, առաջ է հրում իր, այսպես ասած, օրակարգը:

Դժվար չէ նկատել, որ երբ նա կենտրոնանում է որևէ խնդրի կամ թեկուզ պետական որևէ ստորաբաժանման գործունեության վրա, ամենից առաջ այնտեղ ինչ-ինչ ներքին հակադրություններ է գտնում (կարևոր էլ չէ՝ դրանք իրականում կա՞ն, թե՞ չկան, ընդգծվա՞ծ են, թե՞ ոչ), դրանք ուռճացնում է, հասցնում ինչ-որ գերադրական աստիճանի, որևէ ցնցող հայտարարություն կամ քայլ անում, ապա անցկացնում իր ցանկացածը կամ քմահաճույքը:

Նրան պետք է, որ անհաստատ, անկայուն, բախումնային իրավիճակներ լինեն: Հարցը միայն Մարտի 1-ը չէ, «թավշյա» իրարանցումը չէ, ռադիոյի շենք ներխուժելը չէ: Իշխանությունը վերցնելուց հետո էլ նա շարունակել է նույն ոճով ու ոգով. 2018-ի հոկտեմբերին ԱԺ պաշարումն ու խորհրդարանի վրա հարձակումը, 2019-ին դատարանների վրա հարձակումը, հիմա՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը…

Հասկանալի է, որ այդ հարայ-հրոցների «օրակարգն» առաջ տանելու համար Փաշինյանին պետք են մատնիչներ, «գործ տվողներ», պառակտիչներ, խառնակիչներ, երկերեսանի անձինք: Նա գտնում է, իհարկե, այդպիսիններին և օգտագործում՝ իր նպատակներին հասնելու համար:

Փաշինյանն, ըստ այդմ, իրեն լավ է զգում, երբ կան ցնցումներ, երբ հանրության մեջ տիրապետում են հուզական ընկալումները, երբ տրամադրությունները հուզական լարումների վրա են: Այդ պայմաններում դատողականությունն ու ողջախոհությունը նահանջում են:

Ինչո՞ւ է նա այդպես վարվում: Ամեն ինչ, կարծում ենք, ունի շատ պարզ բացատրություն: Հուզական, ցնցումային տրամադրությունների պայմաններում ու միջավայրում շատ ավելի դյուրին է «սաղացնել» ցանկացած անընկալելի ու անադեկվատ բան:

Այսինքն, այն, ինչը հանդարտ հոգեվիճակում, կայուն միջավայրում ցանկացած հասարակություն ողջամտորեն կմերժեր, ավելին՝ կմերժեր նման բաներ առաջարկողին ու անողին, էմոցիոնալ բռնկման, քաոսի ու շփոթի պայմաններում կարող է և «մարսվել»:

Մեծ հաշվով, արդեն ավելի քան 7 տարի Նիկոլ Փաշինյանը ոչ թե կառավարում է երկիրը, այլ պետությունն ու հասարակությանը շարունակաբար քաոսում է, տանում իրարահաջորդ ցնցումների, պահում անընդհատ սթրեսային վիճակում:

Իսկ ի՞նչ անի, եթե ինքն էլ հրաշալի հասկանում է, որ այլ՝ նորմալ, հանգիստ պայմաններում ինքը պարզապես տապալված է:

Ու, որպեսզի շարունակի մնալ «ալիքի վրա», ընթանում է քաոսելու ճանապարհով: Խնդիրն այն է, որ նրա հետ նույն ուղղությամբ ընթանալ ցանկացողների թիվը կտրուկ նվազել է, ինչը որոշ հույսեր է հարուցում, որ այս տևական մղձավանջից վերջիվերջո դուրս կգանք: Բայց դեռ կան: Ցավոք, կան…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի կալանքը քաղաքական պատվեր է և նոր արհավիրքների սկիզբ․ Մեսրոպ Մանուկյան

  8-րդ օրն է, ինչ ապօրինի կալանքի տակ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Աշխարհաքաղաքակա՞ն, թե՞ ներքին քաղաքական հրահանգ, ինչո՞ւ հերթական հանձնումներից առաջ և ո՞րն է կալանքի իրական նպատակը։ Այս և այլ հարցերի շուրջ այսօր՝...

Քոչարյանին մեկուսացնում են, որովհետև նա ունակ է նստել սեղանի շուրջ և խոսել․ Բագրատ Միկոյան

«Այո՛, երբ Արցախը հանձնվում էր, նախագահն ազատության մեջ է եղել, բայց եկեք մի փոքր հետ գնանք։ Մինչև դա, երբ Փաշինյանը հայտարարեց, որ արտաքին խաղացողները մեզ ասում են՝ նշաձողն իջեցրեք, եկեք չմոռանանք, որ եղավ փողոց, եղավ մեծ շարժում, ու դրա...

Հրայր սարկավագը այն հոգևորականն է, ով վերջին ժամերգությունը կատարեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Հրայր սարկավագը այն հոգևորականն է, ով վերջին ժամերգությունը կատարեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Այսօր 18 արդարներից Հրայր սարկավագ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է: Այդ մասին գրում է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանը։ «Հրայր սարկավագը այն հոգևորականն է, ով վերջին ժամերգությունը կատարեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որն այժմ, ցավոք, վերացված է...

ՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանին

ՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանին

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանին և հետևողականորեն զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Իսլամական Հանրապետության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարարի...

59 քաղաքացիներից հափշտակել են 1 միլիարդ դրամ. գործը քրեական դատարանում է

59 քաղաքացիներից հափշտակել են 1 միլիարդ դրամ. գործը քրեական դատարանում է

Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 59 քաղաքացիներից 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ հափշտակած, ևս 19 քաղաքացիներից 38 միլիոն 879 հազար դրամի հափշտակության փորձ կատարած անձանց վերաբերյալ...