Կառավարության հույժ գաղտնի զեկույցում էլ է հաստատվում Կարապետյանի ասածը. «Հրապարակ»

4 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. ««Նախ դպրոցնե՞ր, թե՞ գործարաններ կառուցել», «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի բարձրացրած այս հարցի հետ կապված՝ իշխանականները աղմուկ բարձրացրին, թե տեսեք՝ դեմ են դպրոցների կառուցմանը։ Իսկ Կարապետյանն ասել էր, որ նախ պետք է գործարաններ կառուցվեն, որից հետո՝ դպրոցներ, եւ դա բացատրել էր իրենց ընտանիքի փորձով, երբ 20 տարի առաջ Լոռու մարզի իրենց գյուղում կառուցել են գերժամանակակից դպրոց, վերանորոգել ճանապարհներ, տներ:

«Սակայն մարդիկ էլի շարունակում էին հեռանալ, որովհետեւ մարդը եթե չունի աշխատանք, նա չի մնալու, ուզում ես՝ ոսկուց քաղաք սարքիր, նվիրիր։ Մարդկանց պետք է ապահովել սկզբնական հացով, ապրուստով եւ հետո նոր՝ լավ պայմաններով»։ Առաջնահերթությունը պետք է լինի հարկեր վճարող գործարանների ստեղծումը, որոնք էլ հետագայում կֆինանսավորեն դպրոցների շինարարությունը, այլ ոչ թե վարկերով կկառուցեն:

Կառավարության մեր աղբյուրն ասաց, որ ընդամենը 2 ամիս առաջ դեմոգրաֆիկ զարգացումների վերաբերյալ հույժ գաղտնի զեկույց է պատրաստվել, որտեղ տարբեր գերատեսչությունների, փորձագետների (այդ թվում` ոլորտի հայտնի մասնագետներից մեկի՝ «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի) ուսումնասիրություններն են ներառված, եւ որը հաստատում է Նարեկ Կարապետյանի ասածը:

Այդ զեկույցի եզրահանգումն այն է եղել, որ մեր երկրի դեմոգրաֆիական վիճակը հաշվի առնելով, արդյունավետ քաղաքականություն չեն վարում, քանի որ դպրոցներ են կառուցվում, բայց երեխա չկա, որ հաճախի այնտեղ, ուստի թիրախները պետք է փոխել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակն է

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակն է

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Այդ առիթով բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։ Մանրամասն՝ ուղիղ...

Փաշինյանը խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային․ Հակոբ Բադալյան

«Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը սառը ջուր լցրեց այսպես ասած քաղհասարակության եւ արեւմտամոլ շրջանակների գլխին, անդրադառնալով ԵՄ անդամակցության մասին օրենքին և անելով հետեւյալ հայտարարությունը․ «Եթե անկեղծ ասենք, օրենքի ընդունումն արդեն այն ժամանակ նշանակում էր...

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին լրատվամիջողներին հայտնեցին ՔԿ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գագիկ Խաչատրյանը, ապա քննչական մարմինը կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան: Փաստաբանական թիմը տեսանյութեր հրապարակեց, թե ինչ...

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

Իշխանությունը փորձում է վախեցնել համայնքապետերին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ոչ միայն ընդդիմությունն է անհանգիստ, այլ նաեւ՝ իշխանությունը: Որտեղ քաղաքապետի պոտենցիալ անցողիկ թեկնածու կա, որը ՔՊ-ի հետ չէ, ճնշումների է ենթարկվում: Նախօրեին Երեւան Հակակոռուպցիոն կոմիտե էին կանչել...

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետությունը միլիոններ է գտնում պարգևավճարների ու վարչապետի հեծանվավազքի համար, բայց երեխա սպասող կանանց մայրության նպաստը ժամանակին վճարելու հարցում՝ պատճառաբանություններ։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը մինչև 2050 թվականը Հայաստանի...