Մինչ Հայաստանում քարոզվում է բարիդրացիություն, Ադրբեջանում տեղի է ունենում ճիշտ հակառակը․ Պողոսյան

3 Նոյեմբերի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Խաղաղության մասին Հայաստանում և Ադրբեջանում պատկերացումները արմատապես տարբերվում են։ Մինչ Հայաստանում քարոզվում է բարիդրացիություն, հարևանություն, պատմության ուրացում, սեփական ողբերգությունների մեջ իրական մեղավորներին մեղադրելու փոխարեն այլ մեղավորներ գտնելու ճանապարհ և այլն, Ադրբեջանում տեղի է ունենում ճիշտ հակառակը։

Այսպես՝ Իլհամ Ալիևը, համարելով, որ պատմական այս ժամանակահատվածի համար կարողացել է իրագործել իր պլան մաքսիմումը, այժմ նոր՝ ավելի ամբիցիոզ ծրագիր է առաջարկու Ադրբեջանին։

Պատմության խեղաթյուրման, կեղծ պատմագիտական գործերի, «հաղթնակած ժողովրդի» նարատիվի կապիտալիզացման միջոցով Ադրբեջանի բռնապետը առաջ է քաշում իր նոր ու ամբիզիոզ ծրագիրը՝ «գրավել Հայաստանն առանց տանկերի»։ Ի՞նչ է իրենից ներկայացնում բաքվեցի բռնապետի այս թեզը՝ ըստ էության սրա միջոցով Ալիևը հույս ունի փոխել Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը, և ստանալ Հայաստանում ադրբեջանական փոքրամասնություն, որը հնարավորություն կտա պատեհ առիթի դեպքում գործուն միջամտություն ունենալու հնարավորություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։

Հայաստանի «անդամահատման» առաջին էտապի մասին պատկերացում է տալիս Իլհամ Ալիեվի գոսոտոսի 9- հայտարարությունը «Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնությունը հստակ ցույց է տալիս մեր ցանկությունները, ցույց է տալիս, որ մենք ուզում ենք խաղաղություն։ Բայց մենք նաև ցանկանում ենք փոխկապվածություն»

(https://president.az/ru/articles/view/69574)։ Փոխկապվածություն ասելով բնականաբար Ալիևը նկատի չունի փոխադարձությունը, ինչպես կփորձեն համոզել «Ադրբեջանի իրավունքների պաշտպանները Հայաստանում», կամ համագործակցությունը, այլ նկատի ունի շատ կոնկրետ կոնֆիգուրացիա, որտեղ Հայաստանի լոգիստիկ շղթան, էներգետիկ համակարգը, ենթակառուցվածքները կախված կլինեն Ադրբեջանից, ինչը Ադրբեջանին կտա հավելյալ ազդեցության լծակներ, եթե հանկարծ Հայաստանում փոխվի իշխանություն և Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի սպասարկման հարցում խոչընդոտներ առաջանան։

Ալիևի «աշխարհակալ» նպատակները սակայն ունեն նաև ա՛յլ թիրախներ՝ երկրի ներսում սեփական իշխանության հավերժացում կամ ժառանգական իրավունքների հաստատում։ Այս նպատակին հասնելու համար Ալիևը խնդիր ունի արտաքին և ներքին թշնամիների կերպարների ստեղծման։ Արտաքին թշնամու կերպարը հայերն են, և Ալիևը նոր թեզեր բերելով հիմնավորում է հայերի և Հայաստանի դեմ ագրեսիվ պայքարի շարունակման անհրաժեշտությունը, իսկ ներքին թշնամու կերպարը հեղաշրջման հարցում արտաքին թշնամական ուժերի հետ համագարծակցող ուժերն են (Ռամիզ Մեհդիև և մյուսներ), կրոնական համայնքներ և իհարկե հայերից հետո ալիևների համար ամենաատելի էթնիկ խումբը՝ թալիշները։

Որքան Հայաստանում շուտ հասկանան, թե ինչ կովկասյան հրեշի հետ են գործ բռնում, այնքան ավելի շատ հնարավորություն կլինի վաղը պետություն, հայրենիք և ինքնություն պահպանելու համար։

Մի բան փաստ է՝ Ադրբեջանը իր առաջ դրել է տասնամյակների ծրագիր, Հայաստանի իշխանությունների ձեռամբ երկիրն անգամ վաղվա մասին չունի հստակ պատկերացում»։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...