865 հազար դոլար «Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունների համար՝ առանց մրցույթի

3 Նոյեմբերի, 2025

«Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունների շրջանակում միջոցառումների կազմակերպումը դարձյալ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն է իրականացրել՝ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով։ Factor.am-ը գնումների պետական` Armeps.am հարթակից տեղեկանում է, որ Երևանի քաղաքապետարանն ընկերությանը վճարել է 332 միլիոն 934 հազար 895 դրամ կամ 865 հազար դոլար։ Ուշագրավ է, որ տոնակատարությունները սկսվել են հոկտեմբերի 11-ից, ծառայությունների մատուցման պայմանագիրը, ըստ հարթակի, կնքվել է հոկտեմբերի 24-ին։

Ընկերությունը պարտավորվել է միջոցառումներ կազմակերպել Երևանի տարբեր հատվածներում։ Մասնավորապես, Գաֆէսճեան քանդակների պարտեզի տարածքում, Երևանի Ազատության հրապարակում, Դիանա Աբգարի զբոսայգու տարածքում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Կարապի լճի տարածքում և Հանրապետության հրապարակում։ Տոնակատարություններն ամփոփող եզրափակիչ համերգի ընթացքում ելույթ ունեցան Թաթա Սիմոնյանը և Լյուբով Ուսպենսկայան։ Թե Երևանի քաղաքապետարանը որքան է վճարել նրանց, դեռ հայտնի չէ․ Factor.am-ը հոկտեմբերի 1-ին գրավոր հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել տոնակատարության շրջանակում կազմակերպված միջոցառումների ծախսերի վերաբերյալ, բայց պատասխանը դեռ չենք ստացել։

«Համերգային ծրագրի կազմակերպման շրջանակներում անհրաժեշտ է ապահովել բեմի նախագծման, ԼԷԴ էկրանների կոնտենտի պատրաստման, բեմադրող ռեժիսորի, երաժշտական պրոդյուսերի, երգերի ձայնագրությունների և գործիքավորման, ստեղծագործական, ադմինիստրատիվ ու կոորդինացիոն անձնակազմի, բեմադրող պարուսույցի, առնվազն թվով 6 պարային ելույթներ, երգչի բեմական հագուստ առնվազն 2 հատ, և պարային խմբերի բեմական հագուստի պատրաստում՝ առնվազն 80 հատ, ոճաբանի, վարսահարդարի ու դիմահարդարի ծառայություններ, ԼԷԴ էկրաններին համերգի համաժամանակյա ցուցադրության, հետնաբեմի ապահովման, անձնակազմի սննդի ապահովման, հաշվետու հոլովակի պատրաստման նպատակով նկարահանման ապահովման, բեմի անվտանգության, տրանսպորտային ծախսերի, բանվորական ուժի, տարածքի մաքրության, գեներատորի ապահովման և հոսանքի մոնտաժման ապահովման ծառայություններ»,- Factor.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի ու «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի ուսումնասիրությունից։ Ընկերությունը նման աշխատանքներ պարտավորվել է իրականացնել նաև մյուս հատվածներում կազմակերպված միջոցառումների դեպքում։

Բացի այդ, պայմանագրից տեղեկանում ենք, որ ընկերությունը պարտավորված է եղել նաև զբաղվել մայրաքաղաքի 2807-ամյակի միջոցառումների իրազեկմամբ։ «Միջոցառումը պատշաճ մակարդակով գովազդելու և հանրահռչակելու նպատակով անհրաժեշտ է ապահովել օրվա խորհրդին համահունչ գովազդային առնվազն 8 հոլովակ՝ յուրաքանչյուրն առնվազն 20 վայրկյան տևողությամբ։ Սոցիալական ցանցերի և կայքերի միջոցով ապահովել վերջինիս մարքեթինգային առաջխաղացումը միջոցառման մեկնարկից առնվազն 6 օր առաջ։ SMM արշավը նախատեսել նույն ժամանակահատվածի համար՝ ներգրավելով սոցիալական ցանցեր, ինչպիսիք են՝ Facebook-n, Instagram-n, TikTok-p: Անհրաժեշտ է ապահովել տեսա և ֆոտո հրապարակումներ միջոցառման վերաբերյալ, մասնավորապես՝ մասնակից արտիստների (ինֆլույենսերների) կողմից՝ ապահովելով դրանց հրապարակումը միջոցառումը լուսաբանող հարթակներում։ Յուրաքանչյուր ինֆլույենսեր անհրաժեշտ է հրապարակի առնվազն 1 ռիլ և 1 սթորի»,- նշված է պայմանագրում։ «Ֆակտորի փրոդաքշն»-ը նաև պարտավորված է եղել ապահովել միջոցառման բրենդավորումը, ինչպես նաև դրոշների տպագրություն։

Պարտավորված է եղել նաև Երևանի տարբեր հատվածներում տեղադրել առնվազն 10 տեղեկատվական բնույթ կրող սյուներ։ Նշենք նաև, որ անցյալ տարի Էրեբունի-Երևան 2806-ամյակի եզրափակիչ համերգի կազմակերպիչը ևս «Ֆակտորի փրոդաքշն»-ն էր։ Իրավաբանական անձանց պետռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ստեղծվել է 2017-ին։ Հիմնադիրներն են Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը, որոնք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ վերջինի ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։ «Ֆակտորի փրոդաքշն»-ը կառավարական տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար առանց որևէ մրցակցության բազմամիլիոնանոց ծրագրեր է շահել։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն հայտարարել Է Իրանի նավթային հատվածի դեմ պատժшմիջոցների ժամանակավոր մեղմացման չեղարկման մասին

ԱՄՆ-ն հայտարարել Է Իրանի նավթային հատվածի դեմ պատժшմիջոցների ժամանակավոր մեղմացման չեղարկման մասին

ԱՄՆ-ն հայտարարել Է Իրանի նավթային հատվածի դեմ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացման չեղարկման մասին։ Նշենք, որ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումը պետք է գործեր մինչև օգոստոսի 21-ը։ Նոր գործարքներն արգելված են հուլիսի 7-ից, հները կարելի է ավարտել մինչեւ հուլիսի 17-ը,...

Դիլիջանում ջրամատակարարումը դադարեցվել է գետի վարարելու պատճառով

Դիլիջանում ջրամատակարարումը դադարեցվել է գետի վարարելու պատճառով

Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուրը»։ Ընկերությունը պարզաբանում է՝ Դիլիջանում գիշերը գրանցված հորդառատ անձրևի, եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով գետը վարարել և դուրս է...

Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին

Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ շինծու դատավարությունները։ Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին՝ կոչ...

Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը, այլ միջոցներ կձեռնարկի իր սեփական անվտանգության համար, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք օգտագործել միայն այն դեպքում, եթե իր գոյությունը սպառնալիքի...

ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը

ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշումն ամբողջությամբ։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշման եզրափակիչ մասը՝ մերժելով քաղաքական ուժերի դիմումները։ Որոշման ամբողջական տարբերակը՝...