Արևային էներգետիկայի բումը, կամ քաոտիկ կառավարում՝ առանց ռազմավարական հենքի. Վահե Դավթյան

31 Հոկտեմբերի, 2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի թելեգրամյան գրառումը. «Արևային էներգետիկայի բումը, կամ քաոտիկ կառավարում՝ առանց ռազմավարական հենքի

ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանն արդեն հասել է իր 2030 թ․ նախատեսված ռազմավարական նպատակին՝ ունենալ ավելի քան 1000 ՄՎտ արևային հզորություն։

Այսինքն՝ այն, ինչ պետք է իրականացվեր չորս տարի անց, փաստացի կատարվել է հիմա։

Թվերն, առաջին հայացքից, տպավորիչ են, սակայն խորքային դիտարկումը բացահայտում է՝ դա ոչ թե հաջողության, այլ համակարգային պլանավորման բացակայության ցուցանիշ է։

Ընդ որում ՏԿԵ նախարարը, խոստովանելով առկա խնդիրները, նշում է, որ նման ծավալների դեպքում արդեն իսկ առաջանում են բարդություններ՝ կապված էներգետիկ համակարգի կայունության հետ։ Հենց այդ պատճառով կառավարությունը քննարկում է նոր սուբսիդավորման ծրագիր՝ միայն այն դեպքում, եթե արևային կայանները համալրվեն կուտակիչ համակարգերով։ Սա փաստացի նշանակում է, որ պետությունն առաջին անգամ ընդունում է՝ արևային ոլորտի անսանձ աճը համակարգային վտանգի աղբյուր է:

Հայաստանի էներգետիկ զարգացման ներկայիս մոդելը կարելի է բնորոշել որպես քաոտիկ կառավարում՝ առանց ռազմավարական հենքի։ Վերջին տարիներին արևային կայանների թվի աճը՝ արդեն ավելի քան 70 գործող կայան և տասնյակ նոր նախագծեր, տեղի է ունենում առանց էլեկտրաէներգիայի պահեստավորման ռազմավարության և առանց ավանդական հզորությունների հետ տեխնիկական սինխրոնիզացման։ Արդյունքում ստեղծվում է ոչ թե էներգետիկ կայունություն, այլ ռիսկերի նոր շղթա։

Այս իրավիճակը հիշեցնում է Իսպանիայի օրինակը, որտեղ ս.թ. ապրիլին ընդամենը վայրկյանների ընթացքում 2,2 ԳՎտ արևային հզորություն դուրս մնաց ցանցից՝ առաջացնելով մասշտաբային բլեքաութ։ Պատճառը նույնն էր՝ արևային հզորությունների անհամակարգ ինտեգրումը:

Հայաստանը, ցավոք, գնում է նույն ճանապարհով՝ առանց երկարաժամկետ հաշվարկի, առանց համակարգային կանխատեսման, առանց մակրոտնտեսական զարգացման ու գեոտնտեսական ներուժի հետ կորելացման:

Ժամանակն է դադարել չափել էներգետիկայի զարգացումը միայն մեգավատներով և սկսել մտածել համակարգային հավասարակշռության ու կառավարման որակի մասին»:

Նմանատիպ նյութեր

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։ Գրում է «Հրապարակ»-ը։ «Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է...

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան: Այս մասին, ISNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Հաջորդ շաբաթ երկու երկրների նախագահների մասնակցությամբ Մոսկվայում կշարունակվեն խորհրդակցությունները», – ասել է...

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին գրում է armsport.am-ը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում...

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի երրորդ ժամկետով առաջադրվելու, քանի որ 2020 թվականի իր պարտված ընտրությունները կեղծված էին։ «Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծված էին։ Նրանք կեղծեցին ընտրությունները»,...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...