250 մլն դոլար․ Փաշինյանը հերթական վարկն է վերցնում

30 Հոկտեմբերի, 2025

Կառավարությունն այսօրվա՝ հոկտեմբերի 30-ի նիստում 250 մլն դոլար նոր վարկային համաձայն ագրի հավանություն կտա։

Հիմնավորման մեջ նշվում է, որ գումարն ուղղվելու է Արցախից բռնի  տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։ Կառավարությունը նշում է՝

Ծրագրի շրջանակում ներկայում հավաստագիր է ստացել 3100 ընտանիք, որից 1140-ն իրացրել է այն։ Պետական բյուջեի միջոցներից արդեն իսկ ծրագրի շրջանակում վճարվել է ավելի քան 2 մլրդ դրամ։

Հիմք ընդունելով վերոգրյալը և ծրագրի իրականացման տեմպերն ու ծավալները՝ նպատակահարմար ենք համարում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրումը։

Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի միջև նախատեսվող «Կենսունակության բարելավման և հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) վարկային համաձայնագրի Նախագծի վարկավորման պայմանները հետևյալն են՝

  • Վարկի գումար` 250.0 մլն ԱՄՆ դոլար,
  • Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 31.12.2030թ.,
  • Վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
  • Վարկի տարեկան տոկոսադրույք՝ SOFR + 0.8% մարժա: Հաշվի առնելով 29.09.2025թ. ձևավորված SOFR-ի տոկոսադրույքը՝ 4.13%, վարկի լողացող տոկոսադրույքը կկազմի 4.93%,
  • Պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբ է համարվում պայմանագրի ստորագրման ամսաթվից հետո 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,
  • Վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին և մարման եղանակն է հավասարաչափ վճարումներ,
  • Մայր գումարը ենթակա է մարման 34 հավասարաչափ կիսամյակային վճարումներով` 15.12.2035թ-ից մինչև 15.06.2052թ.,
  • Վարկի ժամկետը 27 տարի, որից արտոնյալ ժամկետ՝ 10 տարի,
  • Վարկառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ԱԶԲ-ին` խնդրելով կատարել վարկավորման պայմանների հետևյալ փոփոխությունները`
  • փոխարկել ամբողջությամբ կամ մասնակիորեն վարկի օգտագործված և չմարված գումարի կամ չմասհանված գումարի արժույթը Բանկի համար ընդունելի մեկ այլ արժույթի,
  • փոխարկել վարկի օգտագործված և չմարված գումարի կամ դրա մի մասի տոկոսադրույքը լողացողից ֆիքսվածի և հակառակը:
  • վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ը և դեկտեմբերի 15-ը:

Նմանատիպ նյութեր

Այս երկակի ստանդարտները շատ մտահոգիչ են. Լևոն Քոչարյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

«Այսօր ներկայացվեց Եվրոպայի խորհրդում զեկույցը՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Շատ հետաքրքիր դրույթներ կային, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը խորհրդարանից դուրս թողնելու թեման հստակ նշված էր այս...

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Սեպտեմբերի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5444 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 242 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 200 վարորդ, առանց...

ԿԸՀ պատճառաբանությունները ԵԽԽՎ-ն անհիմն է համարել․ Տիգրան Աբրահամյան 

  «ԵԽԽՎ-ի զեկույցով փաստացի ԵԽԽՎ-ն Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին կոչ է անում, հորդորում է դադարեցնել այն քրեական ապօրինի հետապնդումները, որոնք նախաձեռնվել են ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Հիշեցնենք, որ ընտրություններին...

Հայաստանում նախընտրական արշավը եղել է ծայրահեղ ծանր և բևեռացված. ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար

Հայաստանում նախընտրական արշավը եղել է ծայրահեղ ծանր և բևեռացված. ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն հայտարարել է, որ Հայաստանում ընտրական գործընթացն ուղեկցվել է լուրջ խնդիրներով, որոնք կապված են եղել ինչպես արտաքին ճնշումների, այնպես էլ ընտրական համակարգի ներքին...

Կինը կանգառում պայուսակ է մոռացել, որտեղ եղել է 2.3 մլն դրամ և ոսկեղեն. մեկ այլ քաղաքացի գտել է ու վերադարձրել

Կինը կանգառում պայուսակ է մոռացել, որտեղ եղել է 2.3 մլն դրամ և ոսկեղեն. մեկ այլ քաղաքացի գտել է ու վերադարձրել

Սեպտեմբերի 15-ին, Երևանում, ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 59-ամյա Լորետա Բ.-ն և հայտնել, որ ժամը 11:20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա 20...