Կարգալույծ Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է քահանաների մուտքը եկեղեցի․ «Փաստինֆո»

28 Հոկտեմբերի, 2025

Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու  փականը եւ բանալիները հիմա իրենց մոտ է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Հովհաննավանքի քահանա տեր Սարգիսը։

«Մեր մոտ եղած բանալիները այլևս գործածել հնարավոր չէ ու ստացվում է, որ միայն իրենք ունեն բանալիներ։ Արդյունքում, հիմա ոչ ես, ոչ Տեր Մանուկը չենք կարողանում մեր ծառայությունն իրականացնել եկեղեցում։ Ճիշտ ասած՝ երեկ ես գնացի այնտեղ, էլի ոստիկանական մեքենաներ կային, իրենց շրջապատի մարդիկ էին հավաքված ու էլի թեթև վիճաբանություն ունեցանք։ Այսինքն, ամեն անգամ էնտեղ մեր գնալն ուղեկցվում է իրանց դժգոհություններով, դրա համար հիմա ավելի քիչ ենք սկսել լինել Հովհաննավանքում, նաև թեմի մեր ատենապետի խորհուրդն էր դա»։

Տեր Սարգիսը տեղեկացրեց, որ  թեմի կայքէջով, այլ թեմերի քահանաների միջոցով մարդկանց տեղեկացնում են ստեղծված իրավիճակի մասին։ «Հովհաննավանքի ծառայություններից օգտվում են Հայաստանի տարբեր տեղերից, մարդկանց կոչ ենք արել, որպեսզի մյուս թեմերում էլ քահանաները խոսեն,բացատրեն, որպեսզի ժողովուրդը տեղեկանա  իրավիճակի մասին ու չգնան այնտեղ։ Իհարկե, իրենց շրջապատից կան մարդիկ, ովքեր սկզբունքորեն կապված են իր հետ, և նրանց չի հետաքրքրում ոչ մի բացատրություն, իրենք գնում են իր մոտ»։

Նրա փոխանցմամբ՝  կիրակի օրվա համար արարողություններ են ունեցել, որոնց մեծ մասը չի կայացել։ «5 արարողություն ունեինք, պսակադրություններ, որոնցից միայն մեկն է մնացել Հովհաննավանքում, մնացածը տեղափոխեցին իրենց արարողակարգերը։ Այսօր նույնպես մկրտություն ունեի, զանգեցին՝ բացատրեցի, տեղափոխեցինք Սաղմոսավանք, որտեղ էլ ես իրենց մկրտությունը կատարեցի»։

Նա ընդգծեց, որ իրենց ծառայությունն այլևս խաթարված է Հովհաննավանքում։ «Գիտեք, այն օրվա պսակից հետո՝ ես էլ չեմ ուզում այնտեղ լինել, եթե պիտի գնամ այնտեղ, իրենք գան, աղմկեն, խանգարեն, նորից վիճաբանեն՝ ես իմ աղոթքից ոչինչ չեմ հասկանալու, չեմ ուզում ամեն անգամ այդ հոգեվիճակն ապրել։ Հավատացյալներին էլ այդ իրավիճակում դնել չեմ ցանկանա»։
Տեր Սարգիսի փոխանցմամբ՝  եկեղեցում արարողությունների մատյանը նույնպես զավթվել է, ուստի գրանցումների գրքից էլ չի կարողանում օգտվել ու չգիտի, թե այս օրերին ինչ արարողություններ կան գրանցված։

Փաստացի՝  Մայր Աթոռի գույքը բռնազավթված է։ Արդյոք դատական կարգով  այն կվերադարձվի՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ փաստաբան Արա Զոհրաբյանը, Մայր Աթոռի անունից դատախազություն հաղորդում է ներկայացրել։ «Ներկայացված հաղորդումը նաև այն մասին էր, որ խոչընդոտվում է օրինավոր քահանայի կողմից ծիսական արարողական կյանքը, միաժամանակ, նաև այն մասին էր, որ խախտված են Մայր Աթոռի սեփականության իրավունքի վերաբերող հարցեր։

Մենք այնտեղ այս պահին 2 քահանա ունենք նշանակված։ Ակնհայտ է, որ թե Տեր Սարգսի, թե Տեր Մանուկի ծառայությունը խոչընդոտվում են։ Սովորաբար, մարդիկ երբ ցանկանում են եկեղեցում արարողություն իրականացնել, եթե որևէ հոգևորականի հատուկ նախընտրություն չունեն, գալիս են որևէ արարողություն գրանցելու, այդ պահին որ հոգևորականն ազատ է լինում՝ ինքն էլ կատարում է , բայց եթե մարդիկ կոնկրետ նախընտրում են այս կամ այն հոգևորականին՝ խնդրում են, որ նա կատարի իրենց արարողությունը։ Այս դեպքում՝ շատերը տեղյակ չեն, որ կարգալույծ հոգևորականի արած մկրտությունը կամ պսակը անվավեր է, երբ որ դա իմանում են, մարդիկ կան, որ պահանջում են, որ այլ հոգևորական անի, որի կատարած ծեսը ընդունելի է և վավերական է։ Այս օրերին Հովհաննավանքում մյուս քահանաների աշխատանքը խոչընդոտվել է»,-ասաց Տեր Եսային։

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Օգոստոսի 26-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո...

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի»

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի»

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Համաձայնագրի մանրամասները կհայտարարվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Հաղորդվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են Հորմուզի նեղուցով ազատ տեղաշարժի երաշխիքների...

Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին

Հայաստանը ցինիկաբար օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները. Վոլոդին

Հայաստանի քաղաքականությունը, որը հայտարարում է Եվրամիությանը անդամակցելու մտադրության մասին և միաժամանակ օգտագործում է ԵԱՏՄ հնարավորությունները, ցինիկ է, հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ցանկալի է, որ Հայաստանը կեղծավոր...

Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տվել Ադրբեջանում իսրայելական ուժերի մասին հաղորդման համար. Սասունյան

Բաքուն կարող է զղջալ, որ CNN-ին դատի է տվել Ադրբեջանում իսրայելական ուժերի մասին հաղորդման համար. Սասունյան

Ադրբեջանի կառավարությունն անցյալ շաբաթ ԱՄՆ դաշնային դատարանում ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ «Իրանի հետ պատերազմի ժամանակ Իսրայելը զորք է ուղարկել Ադրբեջան» հոդվածի համար։ Վկայակոչելով անանուն աղբյուրներ՝ CNN-ը 2026 թվականի հունիսի 5-ին հաղորդել է, որ Ադրբեջանում...

Հորմուզի նեղուցի կառավարման հարցով Իրանն ու Օմանը կբանակցեն 30-60 օր

Հորմուզի նեղուցի կառավարման հարցով Իրանն ու Օմանը կբանակցեն 30-60 օր

Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման համակարգի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածությունները կլինեն Իրանի և Օմանի միջև բանակցությունների առարկա, որոնք կտևեն մինչև երկու ամիս։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Կազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք 30-ից 60...