Վարդան Ղուկասյանի փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցի իր վստահորդին

27 Հոկտեմբերի, 2025

Ժամը 10:00-ից որպես փաստաբան գտնվում եմ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում իմ վստահորդ Վարդան Կոլյայի Ղուկասյանին տեսակցելու և իրավաբանական օգնություն տրամադրելու՝ իր իրավունքների և շահերի պաշտպանության հետ կապված։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբան Առնոլդ Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տեղեկացնում եմ, որ ունեմ իմ վստահորդի կողմից տրված գրավոր լիազորագիր, որի հիման վրա իր շահերը ներկայացրել եմ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակներում։ Բացի այդ, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 25-ին մուտք եմ գործել ՀՀ ԱԱԾ «Երևան Կենտրոն» ՔԿՀ, որտեղ մասնակցել եմ իմ վստահորդ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանքի առաջադրմանը, որպես պաշտպան մասնակցել եմ իր հարցաքննությանը՝ ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Գագիկ Առաքելյանի և փաստաբան Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ։

Ընդամենը մեկ օր անց՝ երկուշաբթի օրը, կրկին ներկայացել եմ «Երևան Կենտրոն» ՔԿՀ՝ իմ գործընկերներ փաստաբան Զարուհի Փոստանջյանի և Արամայիս Հայրապետյանի հետ, որտեղ իմ մուտքը ժամը 10:00-ից ապօրինաբար խոչընդոտվում է և թույլ չի տրվում տեսակցել իմ վստահորդին։

Շաբաթ օրն ինձ հետ մուտք գործած քննիչ Գ.Առաքելյանը հայտնել է, որ գրություն է ուղարկել, որի հիման վրա մուտք եմ գործել «Երևան Կենտրոն» ՔԿՀ։

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց ներկայացվել է պատճառաբանություն այն մասին, թե գոյություն ունի հիմնական և լրացուցիչ գործ, իբր հիմնական գործով ներգրավված չեմ, որի պատճառով չի թույլատրվում մուտք գործել իմ վստահորդի մոտ։

Ներկայացված պատճառաբանությունն ակնհայտորեն անհիմն է և ապօրինի՝ հատկապես, երբ շաբաթ օրը մուտք եմ գործել նույն ՔԿՀ, առկա է քրեական վարույթն իրականացնող մարմնի գրություն, ինչպես նաև լիազորագիր անձամբ տրված իմ վստահորդի կողմից՝ իր շահերը մեկ այլ գործի շրջանակներում ներկայացնելու վերաբերյալ։

Նշվածը ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ հոդվածներով նախատեսված՝ իրավաբանական օգնություն ստանալու հիմնարար իրավունքի, պաշտպանության իրավունքի, միջազգային հանրաճանաչ սկզբունքների կոպիտ և բացահայտ խախտում է։

Հրատապ կարգով գրություն է ուղարկվել բոլոր գերատեսչություններին։ Որքան էլ տարօրինակ հնչի, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցչի թեժ գծից հայտնել են, որ իրենց համար ՔԿՀ-ից ներկայացված պատճառաբանությունն ընդունելի է։

Որքան կարելի է ամեն անգամ փաստաբաններին ոստիկանություն/ՔԿՀ անարգել մուտք գործելու՝ արհեստականորեն ստեղծվող խնդիրը բարձրաձայնել ու հետևողականորեն խուսափել այն լուծելու հնարավորությունից»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...