Նիկոլի հերթական բեմադրությունը՝ նույն սցենարով, տարբեր վայրերում․ Իշխան Սաղաթելյան

26 Հոկտեմբերի, 2025

Ընտրությունները կեղծելուց ավելի մեծ հանցագործություն է ընտրության արդյունքների հետ հաշվի չնստելը և դրանց արդյունքները սեփական քմահաճույքով խմբագրելու փորձերը: Այս մասին գրում է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր Հովհանավանքում տապալված շոուի նման, որի համար գործի էր դրվել ողջ վարչական համակարգն ու իշխանական ռեսուրսը, վերջին տարիներին ՀՀ-ում անցկացվող ընտրություններին Փաշինյանը նախ գործի է դնում ողջ իշխանական ռեսուրսը, սպառնում, խոչընդոտում ընդդիմադիրների քարոզարշավին, դրանով հանդերձ, այն տեղերում որտեղ չի գրանցում ցանկալի արդյունքներ, հետապնդում է արդեն ընտրված ոչ իշխանական համայնքապետերին:

Ասածիս օրինակները բազմաթիվ են՝ Վանաձոր, Ախուրյան, Գորիս, Սիսիան, Բերդ, վերջին օրերին արդեն Գյումրի ու Մասիս:

Գյումրիում այս օրերի ընթացքում ձերբակալվել է երեք տասնյակից ավել մարդ, որոնց մեծ մասն արդեն կալանավորվել է։ Գյումրեցիներին դատապարտում են կեղծ մեղադրանքներով, որովհետև նրանք «հանցագործություն» են գործել, հանդգնել են պաշտպանել իրենց քվեն, ունենալ  քաղաքացիական դիրքորոշում։

Կալանավորվածների մեջ կան անչափահասներ, կանայք, ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակիցներ։ Դա է «ժողովրդավար» Նիկոլի իրական դեմքը, շարունակ խոսել ժողովրդից և ժողովրդավարությունից, բայց իրականում լինել սեփական ժողովրդի և ժողովրդավարության թշնամի։ Մեր խմբակցության պատգամավորներն  այս օրերին այցելել են կալանավորվածներին փորձելով մեր լիազորությունների շրջանակներում օգտակար լինել։

Այս ամենն ունի մեկ նպատակ զավթել Գյումրու քաղաքապետարանը և նշանակել քաղաքապետի դրածո։

Հուսով  եմ՝ Գյումրու ավագանու ընդդիմադիր խմբակցությունները կգտնեն լուծումներ դա թույլ չտալու համար, իսկ մենք բոլոր ուժերով այս հարցում կանգնած ենք նրանց կողքին»:

Նմանատիպ նյութեր

Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի ՀՀ-ում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին

Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի ՀՀ-ում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ․ Պուտին

Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ։ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։ «Եթե Հայաստանը գտնում է, որ ռուսական...

Մեր հարցը փակված չէ․ մեր իրավունքները վաղեմություն չունեն․ Արցախի միություն

Մեր հարցը փակված չէ․ մեր իրավունքները վաղեմություն չունեն․ Արցախի միություն

ԱՐՑԱԽ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակի առթիվ․ 35 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախի ժողովուրդը, գործադրելով ինքնորոշման իր անօտարելի իրավունքը, հռչակեց իր անկախությունը: Այս որոշումը, որին մի քանի ամիս անց...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակն է

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակն է

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Այդ առիթով բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։ Մանրամասն՝ ուղիղ...

Փաշինյանը խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը խոստովանվում է, որ Հայաստանի հանրությունը չի աջակցում այդ թեմային․ Հակոբ Բադալյան

«Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը սառը ջուր լցրեց այսպես ասած քաղհասարակության եւ արեւմտամոլ շրջանակների գլխին, անդրադառնալով ԵՄ անդամակցության մասին օրենքին և անելով հետեւյալ հայտարարությունը․ «Եթե անկեղծ ասենք, օրենքի ընդունումն արդեն այն ժամանակ նշանակում էր...

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Պատգարակով դատարան բերված Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին լրատվամիջողներին հայտնեցին ՔԿ-ից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Գագիկ Խաչատրյանը, ապա քննչական մարմինը կալանքի միջնորդություն էր ներկայացրել դատարան: Փաստաբանական թիմը տեսանյութեր հրապարակեց, թե ինչ...