Ինչ ունեցվածք են հայտարարագրել պարբերաբար սկանդալի մեջ հայտնված Սպիտակի համայնքապետն ու որդին․ «Ժողովուրդ»

25 Հոկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սպիտակի սկանդալային համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, որ մշտապես ծեծուջարդի պատմություններում է հայտնվում, պաշտոնապես հայտարարագիր է ներկայացրել այն մասին, որ, անհասկանալի հիմնավորմամբ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից (ՍԱՊԾ-ից) կենսաթոշակ է ստացել։

Ներկայացնելով Սպիտակի համայնքապետին՝ թերեւս պետք է սկսել ամենաթարմ դեպքից։ Այս անգամ նրան մեղադրում են համայնքապետարանի միջանցքում քաղաքացուն ծեծելու համար։ Համայնքի գյուղերից մեկի՝ Քարաձորի բնակիչ Գագիկ Էմինյանն է պատմել, թե ինչպես է Նիկողոսյանը հենց քաղաքապետարանի միջանցքում իրեն ծեծել, հայհոյել, իսկ ինքը համայնքապետի ձեռքից մի կերպ է դուրս պրծել:

Երկու տարի առաջ Սպիտակի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն ու նրա որդին դարձյալ սկանդալի կենտրոնում էին հայտնվել համայնքի մեկ այլ գյուղում՝ Սարամեջում: Գյուղի 1500 բնակիչներից երկուսը հաճախ էին երեւացել Սպիտակի քաղաքապետարանում, համայնքի ղեկավարին խնդրել գյուղ գալ՝ գյուղի խնդիրներին, այդ թվում՝ «անջուր ոռոգման սեզոնի» մասին խոսելու: Սա «Քաղաքացիական պայմանագրի» անդամ համայնքապետի սրտով չէր եղել։ Նա կանչել էր Սարամեջի վարչական ղեկավարին թե՝ աշխատանքից հեռանալու մի դիմում գրիր, լավ միջնորդ չես գյուղի ու համայնքապետարանի միջեւ։ Սրանից գյուղը երկու մասի էր բաժանվել: Օրեր անց քաղաքապետի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, իր կողմնակիցների հետ ուշ երեկոյան, խանութ մտնելիս, ծեծել էր վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն: Գործը մեկ տարի քննելուց հետո, անցած տարի քաղաքապետի որդին, որ ծեծից հետո Սպիտակի «Հայփոստի» տնօրենի պաշտոնն էր ստացել, մեղավոր ճանաչվեց ու մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց:

Իսկ ի՞նչ են հայտարարագրել հայր եւ որդի Նիկողոսյանները․

Քաջայր Նիկողոսյանը Սպիտակի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։
Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի՝ Նիկողոսյանը ունի 5 անշարժ գույք՝ 1 հողամաս, 1 բնակարան, 1 ավտոտնակ Սպիտակ քաղաքում եւ 1 բնակարան, ինչպես նաեւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 1 տարածք Երեւան քաղաքում։

Տրանսպորտային միջոց համայնքապետը չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 467 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցը՝ 21 հազար դրամ։ Սպիտակի համայնքապետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 977 հազար դրամ, որից 6 մլն 340 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմից, 1 մլն 137 հազար դրամը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ՊԵԿ-ից։ Իսկ, ահա, եկամտից 499 հազար դրամը կենսաթոշակ է մի կառույցից, որը կենսաթոշակի հետ որեւէ կապ չունի։ Թե ինչպես է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Նիկողոսյանը կենսաթոշակ ստացել, այն էլ այն դեպքում, երբ որեւէ կապ չունի ո՛չ կառույցի, ո՛չ ոլորտի հետ՝ հարցական է։

Նիկողոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սպիտակի ՏԿ խորհրդի նախագահն է։

Քաջայր Նիկողոսյանի կինը՝ Արմինե Հակոբյանը, անհատ ձեռնարկատեր է, դուստրը՝ Լաուրան, բժիշկ է Վանաձորի բժշկական կենտրոնում։

Նիկողոսյանի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, համաձայն հոր լրացրած 2024 թվականի հայտարարագրի՝ չի աշխատում. սակայն նշված է, որ նա ստացել է եկամուտ՝ «տարեկան 36 մլն 753 հազար դրամ»։

Սպիտակի համայնքապետի եկամուտներից 5 մլն 625 հազար դրամը «ձեռնարկատիրական գործունեության դիմաց ստացված եկամուտ» է իր անվամբ գրանցված ԱՁ-ից։

Եկամուտներից 27 մլն դրամը փոխառություն է «Ակբա» բանկից, 3 մլն 669 հազար դրամը վարձատրություն է «Հայփոստ»-ից։
Քաջայր Նիկողոսյանի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, որպես եկամտահարկի վերադարձ ստացել է 458 հազար 433 դրամ։

Որպես տվյալ տարվա անշարժ գույք համայնքապետի որդին հայտարարագրել է՝ «1) բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի եւ ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն, 2) 1 բնակարան Սպիտակ համայնքում»:

Սպիտակ համայնքում գտնվող տունը Գոռ Նիկողոսյանը 2023 թվականին նվիրատվություն է ստացել մորից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...